Թե ինչու նապաստակը միս չի ուտում (հեքիաթ)

Թե ինչու նապաստակը միս չի ուտում, լեհական ժողովրդական հեքիաթ։

Սյուժե խմբագրել

Կար ժամանակ, որ ոչ միայն նապաստակը, այլ աղվեսն էլ միս չէր ուտում[1]։ Մի օր աղվեսին մոտենում է գայլն ու առաջարկում, որ աղվեսը նրա մոտ աշակերտ լինի, նույնպես միս ու լյարդ ուտի, աղվեսն էլ համաձայնվում է։ Միասին մի մարգագետին են գնում ու տեսնելով, որ այդտեղ մի ձի է արածում, թաքնվում են թփերի հետևում։ Գայլն աղվեսին մի քանի հարց է տալիս ու ասում, որ արդեն հարձակվելու ճիշտ ժամանակն է։ Միասին հարձակվում են ձիու վրա ու հոշոտում նրան։ Դրանից հետո գայլն ու աղվեսը հարձակվում են ոչխարի, կովի վրա, և աղվեսը մտածելով, որ արդեն միայնակ կարող է որսի գնալ, հեռանում է գայլից։ Գնում է, տեսնում նապաստակը մարգագետնում բողբոջ է ուտում, նրան ասում է, որ միսն ավելի համեղ է, և ուտելիս էլ ուժ է տալիս, և եթե նապաստակն էլ միս ուտեր, ամենահզոր ու ուժեղ շնից էլ ուժեղ կլիներ։ Աղվեսն առաջարկում է, որ նապաստակը նրա աշակերտը դառնա, նապաստակն էլ համաձայնվում է։ Միասին մի դաշտ են գնում ու տեսնելով, որ դաշտում մի ձի է արածում, թաքնվում են թփերի հետևում։ Աղվեսը նապաստակին մի քանի հարց է տալիս, հետո նրանք միասին հարձակվում են ձիու վրա, բայց քանի որ ձին աղվեսին նկատած է լինում, պատրաստ կանգնում ու սպասում է աղվեսին, և երբ աղվեսը հարձակվում է ձիու վրա, ձին իր սմբակներով այնպես է աղվեսին հարվածում, որ աղվեսի շունչը միանգամից փչում է։ Նապաստակը դա տեսնելով վախից դողալով մտածում է, որ ավելի լավ է` նա ամբողջ կյանքում բողբոջ ու խոտ ուտի, քան թե` ճակատը սմբակի բաժին դառնա, և այդ օրվանից նապաստակը մսի համը ոչ մի գնով չի ուզում փորձել[2]։

Կերպարներ խմբագրել

  • Նապաստակ
  • Աղվես
  • Գայլ
  • Ձի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լեհական ժողովրդական հեքիաթներ, կազմող` Ռ. Ղարագյոզյան, Երևան, 2006, էջ 18
  2. Почему заяц мяса не ест — польская народная сказка

Արտաքին հղումներ խմբագրել