Թեքսարի լեռներ, Թեքսարի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Վարդենիսի լեռնաշղթայի Սանդուխտասար լեռնագագաթից ձգվում է հարավ-արևմուտք մոտ 20 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3379 մ է (Սեմասար լեռ)։ Ջրբաժան է Եղեգիս և Արփա գետերի միջև։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից։ Ունի անհամաչափ կառուցվածք, հյուսիսային լանջերը զառիթափ են, հարավայինը՝ մեղմաթեք՝ մասնատված էրոզային հովիտներով։ Հարավային ստորոտներին կան լերկուտներ։ Կլիման չոր ցամաքային է, լանդշաֆտը՝ չոր լեռնատափաստանային, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային[1]։

Թեքսարի լեռներ
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Վարչատարածքային միավորՎայոց Ձորի մարզ
Բարձրություն (ԲԾՄ)3379 մետր
Երկարություն20 կիլոմետր
Մեծագույն գագաթՍեմասար
##Թեքսարի լեռներ (Հայաստան)
RedMountain.svg

ԾանոթագրություններԽմբագրել

  1. , Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 47 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։