Թեքեյան մշակութային միություն (Սիդնեյ)
Թեքեյան մշակութային միության Սիդնեյի մասնաճյուղ, հիմնվել է 1984 թվականին Նուբար Պերպերյանի նախաձեռնությամբ, 1990 թվականից կոչվում է Վահան Թեքեյան հայկական մշակութային միություն։ Նպատակն է երիտասարդության հայեցի դաստիարակությունը, սփյուռք-հայրենիք մշակութային կապերի զարգացումը։ Միության ջանքերով ստեղծվել է Ավստրալիայի հայրենի արվեստագետների խումբը, որը գեղարվեստական գործունեություն է ծավալում գաղութում։ Գործում է միության «Էրեբունի» շաբաթօրյա ռադիոժամը, լույս է տեսնում «Միություն» ամսաթերթը։
Թեքեյան մշակութային միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Ավստրալիա |
Հիմնադրված | 1984 |
Անվանված է | Վահան Թեքեյան |