HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ (այլ կիրառումներ)

Թեղուտ, հնավայր Հայաստանի Էջմիածին քաղաքի հարավային կողմում։ Թեղուտ անունը տրված է ուշ ժամանակներում՝ 19-րդ դարում, շրջակայքում տնկված թեղիների պատճառով։ Համարվում է նեոլիթ-բրոնզի դարի ժամանակաշրջանի բնակավայր և ունի ավելի քան 5000 տարվա հնություն։ Զբաղեցնում է 3 հա տարածություն։ Անպարիսպ բնակատեղի է։ Մնացել են աղյուսաշեն ու կավաշեն կլոր հատակագծով կացարանների հետքերը։ Գտնվել են բրոնզե և արծաթե իրեր, գունազարդված նախշապատ խեցեղեն, կավե արձանիկներ, ոսկրի առարկաներ։ Բնակիչները զբաղվել են անասնապահությամբ և երկրագործությամբ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 435 — 992 էջ։