Թափիչ (անձնանուն)
արական անձնանուն
Թափիչ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն թափիչ «լվացարար» բառից։ Մեկ անգամ հիշատակված է իբրև Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի (1221-1267) հայրանունը․ «Ի ՈՀԱ թվին նստուցին ի Սիս կաթողիկոս զտէր Կոստընդին մեծափառ՝ որդի Թափչի՝ ի Բարձրբերդ»[1][2]։
Թափիչ Թափիչ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | լվացարար |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Թափիչ» սկսվող էջեր |