Թատրոն կամ Թշվառներ, Պետրոս Դուրյանի վերջին դրաման է, գրվել է 1871 թվականին, բաղկացած է «Հառաջաբան»-ից և հինգ արարվածից կամ գործողությունից։ «Հառաջաբան»-ը ուշագրավ վավերաթուղթ է, որտեղ նշում է, որ թատերախաղերը պետք է ընտանեկան արդի հարցերը պարունակեն իրենց մեջ։ Թատերախաղը առավելապես հոգեբանական դրամա է։ Դուրյանագետները փաստում են, որ Դուրյանի նպատակն էր անցնել դեպի «ժամանակակից թատերախաղ» և դրա միջոցով էլ զարգացնել բեմական արևմտահայերենը[1]։

Թատրոն կամ Թշվառներ
Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին
ՀեղինակՊետրոս Դուրյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1881
Էջեր338-399
ԽմբագիրՌ. Բ. Բաբաջանյան
ՆկարազարդողՄ. Ռ. Սոսոյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
Թվային տարբերակtert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/duryan.pdf
Կայքtert.nla.am
Պետրոս Դուրյան

Գործող անձինք խմբագրել

  • Մուրատոֆ` սնանկացած վաճառական, Թովմա անունով
  • Վարդուհի` Մուրատոֆի դուստրը
  • Էդվարդ` Մուրատոֆի որդեգիրը
  • Գերոգ` դրամանենգ, Նահապետոֆ անունով
  • Մակար` Նահապետոֆի մատակարարը
  • Պողյանց` թատրոնի տնօրեն
  • Վահագնյան` դերասանապետ
  • Դերասաններ, հանդիսատես

Բովանդակություն խմբագրել

Թատերախաղը բաղկացած է 5 արարվածից կամ գործողությունից։ Կատակերգության սյուժեն հետևյալն է. առաջին արարվածում Էդուարդը ինչ-որ թատերախաղ է գրում։ Նրան է մոտենում Վարդուհին և Էդվարդը ասում է, որ Վարդուհին անչափ գեղեցիկ է։ Հետո խնդրում է, որ իրեն եղբայր չկոչի, քանի որ ինքը սիրում է Վարդուհուն։ Նրանք ծանր վիճակում էին ապրում, նրանց հայրը մուրացկանություն էր անում։ Չէին կարողանում տան վարձը վճարել, իսկ տանտերը՝ Սալոմեն, նրանց անընդհատ սպառնում էր, թե ոստիկանություն կկանչի՝ մինչև մի օր Սալոմեի և Թավմայի զրույցին ականատես է լինում Մակարը՝ Նահապետոֆի օգնականը։ Մակարը Սալոմեին հայտնում է իր ով լինելը և ասում է, որ մի քիչ սպասի . Թովման կվճարի այդ տան վարձը։ Սալոմեն համաձայնում է և լքում է տունը։ Պարզվում է, որ Նահապետոֆը տեսել է Վարդուհուն և սիրահարվել է, իսկ հիմա ուզում է ամուսնանալ նրա հետ, բայց քանի որ Նահապետոֆը ազնվական է, իսկ աղջիկը՝ թշվառ, պետք էր դա գաղտնի անել։ Թովման տալիս է իր համաձայնությունը, իսկ դրա փոխարեն Մակարը նրան խոսք է տալիս 50 հրաշագործ ոսկի։ Արարվածի վերջում տեղի է ունենում Թովմայի զրույցը Էդվարդի և Վարդուհու հետ։ Էդվարդին հանում է տնից՝ ասելով, որ վերադառնա այն ժամանակ, երբ հաց ու մոմ վաստած կլինի։ Երկրորդ արարվածը սկսվում է դերասանների զրույցով։ Էդվարդը գալիս է թատրոն, հանդիպում է տնօրենի՝ Պողյանցի հետ։ Պայմանավորվում են, որ նա դերասան կաշխատի՝ ամսական վաստակելով ընդամենը 40 ֆրանք։ Դրանից հետո Էդվարդը 5 ֆրանքով թատրոնի տնօրենին է վաճառում իր գրած թատերախաղը։ Նահապետոֆը իր մատակարարի՝ Մակարի հետ գալիս է, Թովմային տալիս է կեղծ ոսկիների, աղջկան տանում են։ Երրորդ արարվածում պարզվում է, որ ոսկիները կեղծ էին։ Բոլորը տխրում են, Թովման բանտ է ընկնում։ Իսկ աղջիկը գլուխը պահելու համար անցնում է դերասանուհու աշխատանքի, այն թատրոնում, որտեղ խաղում էր Էդվարդը։ Նրանք երկուսով ներկայացման ժամանակ թույն են խմում և երկուսն էլ մահանում են՝ ըստ իրենց պայմանավորվածության։ Վերջին՝ 5-րդ արարվածում, Թովման գալիս է Նահապետոֆի մոտ նրան մեղադրելու համար։ Նահապետոֆի մոտ տեսնում է այն մատանին, որը պատկանում էր իր կնոջը, այստեղից պարզ է դառնում, որ Նահապետոֆը Թովմայի որդին է[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. file:///C:/Users/user/Desktop/%D5%B0%D5%A1%D5%B5%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF/20210208_182003.pdf
  2. http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/duryan.pdf

Աղբյուրներ խմբագրել

  • Պետրոս Դուրյան, Երկեր, Երևան, 1881թ., էջ 338-339
  • Սամվել Մուրադյան, Հայ նոր գրականության պատմություն, Գիրք Ա, Երևան, 2021թ., էջ 459-462
  • Ա. Շարուրյան, Պետրոս Դուրյան, Երևան, 1972թ. էջ 103-167