Նունավորում (արաբ․՝ تَنوِين‎‎, tanwīn ), որոշ սեմական լեզուներում, ինչպիսին դասական արաբերենն է, հնչյունատարբերիչ երեք նշանների հարաքաների պես, բառավերջում ավելանում է գոյականին կամ ածականին, (անունին)։

Սա օգտագործվում է նշելու համար, որ բառն ավարտվում է ատամնային, ալվեոլային և ռնգային հնչյունով՝ առանց nūn հարֆի։ Գոյական արտահայտությունները ամբողջովին հոլովվում են և շարահյուսորեն որոշյալություն ունեն խոսքի մեջ։

Գրական արաբերեն խմբագրել

Գրական արաբերենում գոյություն ունեն երեք հնչյուրատարբերիչ նշաններ։ Դրանք երեք նունացված նշաններն են, որոնք տարբերվում են իրենց վերջածանցներով՝ -un (ուղղական հոլով ), -in (սեռական հոլով), -an (հայցական հոլով)։ «Ֆաթհա» ـً‎ նշանով բառերի դեպքում նունացում իրականացնելու ժամանակ ուղղագրական կանոններին համապատասխան ավելանում է կա՛մ առանձին ալիֆ, կա՛մ համզա, կա՛մ բառի վերջից կցվող ալիֆ, որոնց վրա էլ հենվում է թանվին ֆաթհան։

Խոսակցական արաբերենի բարբառների մեծ մասում նունացումը գոյություն ունի միայն գրական լեզվից փոխառված բառերում և բառակապակցություններում, հատկապես նրանցում, որոնք հոլովվում են հայցական հոլովով (այսինքն՝ -an-ով)։ Այն դեռ օգտագործվում է բեդվինների որոշ բարբառներում իր սեռական հոլովով՝ -in, օրինակ՝ Նաջդի շրջանի արաբերենում։

Քանի որ արաբերենը չունի անորոշ հոդ, այն գոյականները, որոնք թանվին են ստանում (բացի հատուկ գոյականներից) անորոշ են, և, հետևաբար, ʼal որոշիչ հոդի բացակայությունը հանգեցնում է բոլոր գոյականների և բովանդակության նունացմանը, բացառությամբ այն բառերի, որոնք թանվին չեն ստանում (الْمَمْنُوعُ مِنْ ٱلصَّرْفِ)։ Ուստի կարող է միտք առաջանալ, որ նունականությունը գոյականների և ածականների անորոշ վիճակի անփոխարինելի հատկանիշն է։ Սակայն մի բառի մեջ նունականության առկայությունը պարտադիր չէ, որ այն անորոշ դարձնի։ Կան բազմաթիվ դիպտոտ գոյականներ, որոնք ունեն նունականացում, օրինակ արաբերեն արտահայտության մեջ՝ أَشْهَدُ أَنَّ مُحَمَّداً رَسُولُ الل [Ashadu anna muħammadan rasuːlu‿llah] Մուհամմադ (محمد) անունը ստանում է թանվին (مُحَمَّداً), այսինքն նունացվում է։

Նունականացում - tanwīn تَنْوِين
Նշաններ
ـٌ ‎


ـٍ ‎


ـً ‎

Տառադարձություն
-un

-in

-an
Արաբերեն بيت bayt բառի օրինակով
بيتٌ ‎

بيتٍ ‎

بيتًا ‎
Տառադարձություն baytun baytin baytan
Արաբերեն دودة dūdah բառի օրինակով
دودةٌ ‎

دودةٍ ‎

دودةً ‎
Տառադարձություն dūdatun dūdatin dūdatan
Արաբերեն هدوء hudūʼ բառի օրինակով
هدوءٌ ‎

هدوءٍ ‎

هدوءًا ‎
Տառադարձություն hudūʼun hudūʼin hudūʼan

Ուշադրություն դարձրեք, որ պրակտիկայում ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ձեռագրով, ֆաթհան գրվում է ոչ թե նախորդ հարֆի, այլ ալիֆի վրա بيتاً - هدوءاً ‎։

Անունների թեքումը խմբագրել

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս գոյականների տարբեր տեսակները և դրանցում թանվին ավելացնելու եղանակը երեք դեպքերում.

Ուղիղ դիրք Խնդրառական դիրք Հարակցական դիրք Տեսակ Նշանակություն
مساجدُ مصابيحَ مسائلَ Արգելված անուններ Թանվին չի ընդունում,իսկ հարակցական դիրքում ստանում է ֆաթհա
قصيدةٌ مقطورةً عاملةٍ Անուններ,որոնք ավարտվում են թա-մարբուտայով Ընդհանրապես ստանում են թանվին
رجلٌ طالبًا بنتٍ Բաղաձայնով ավարտվող անուններ Ստանում են թանվին. խնդրառական դիրքում թանվինը դրվում է ալիֆի հենքի վրա
ماضٍ محاميًا قاضٍ Թերի անուններ Ուղիղ և հարակցական դիրքերում անունները ստանում են թանվին քասրա, իսկ խնդրառական դիրքում ավելանում է թանվին ֆաթհան ալիֆի հենքի վրա
دعاءٌ سماءً بناءٍ Մադդայով արտահայտված անուններ Ստանում են թանվին
عصا فتًى هوى Մակսուրայով ավարտվող անուններ Թանվին ստանում են բացառապես խնդրառական դիրքում
جزءٌ لؤلؤًا مستهزئٍ Մահմուզներ, որոնք ավարտվում են սուքունով կամ ձայնավորով Ուղիղև հարակցական դիրքերում ստանում են թանվին, իսկ խնդրառական դիրքում ավելանում է թանվին ֆաթհան ալիֆի հենքի վրա

Թանվինի տեսակները խմբագրել

Առանձնացնում ենք թանվինի մի քանի տեսակներ, դրանք են՝

  • Թանվին թամքին (tanwin tamkin)
  • Թանվին թանքիր (tanwin tankir)
  • Թանվին մուկաբալա (tanwin mukabala)
  • Թանվին աուադ (tanwin awad)

Թանվին թամքին (Ուժեղացում) խմբագրել

Անուններին տարբեր դիրքերում կցվող թանվինն է։

Օրինակ՝ رجلٌ - طالبًا - إنسانٍ

Թանվին թանքիր (Քողարկում) խմբագրել

Կիրառվում է անորոշության և որոշյալության բաժանման, արտահայտման համար. ունի երկու տեսակ.

  • «Լսի՛ր ինձ» բայական նախադասության փոխարեն "صهٍ" (Լռի՛ր) կիրառումը
  • Ստանդարտ կառուցվածքով գոյականների համար, որոնք վերջանում են weh-ով (ويه)։ Օրինակ՝ جاء سيبويهِ وسيبويهٌ آخر (բռց. Մի Սիբուավեյը եկավ, ևս մեկն էլ) կամ مررت بسيبويهِ وسيبويهِِ آخر (բռց. Անցա մի Սիբուավեյից, ևս մեկից էլ) կամ (բռց. Տեսա մի Սիբուավեյի, ևս մեկին էլ) رأيت سيبويهِ وسيبويهاَََ آخر։ Այն բառերից հետո, որոնք ուղիղ ձևում ավարտվում են weh-ով (ويه), օրինակ Khalawieh, Naftawyah, Darstoyeh, Miskoyeh, Rahwayh, Hamdawyah, Barzuyah, Arzuyyah...

Թանվին մուկաբալա (Փոխառում) խմբագրել

Դրվում է իգական սեռի հոգնակի թվի «առողջ» (սալիմ) գոյականների վերջավորության վրա։
Օրինակ՝ مؤمناتٌ (թրգմ.՝ հավատացյալներ), քանի որ արական հոգնակի ձևում այն ունի հետևյալ տեսքը՝ مؤمنون։

Թանվին աուադ (Փոխարինում) խմբագրել

Արտահայտվում է հետևյալ դեպքերում՝

  1. Փոխարինում նախադասությամբ. օրինակ՝ Մենք վեր կացանք, գնացինք (قمنا وحينئذٍ سافرنا)։ Այստեղ թանվինը հանդես է գալիս որպես մակբայի փոխարինում, այսինքն՝ Երբ/Հենց որ վեր կացանք, գնացինք։
  2. Փոխարինում բառով. կիրառվում է (كل)՝ ամենքը, բոլորը բառից հետո, օրինակ هنا كلُّ إنسان قائمٌ նախադասությունը հեշտությամբ կարող ենք փոխարինել թանվինով արտահայտված كلٌّ قائمٌ նախադասությամբ (թրգմ. Բոլորը կանգնած են)։
  3. Փոխարինում հարֆով. օրինակ جوارٍ-ին բառում թանվինը հանդես է գալիս որպես ya-հարֆի փոխարինող։

Այլ տեսակներ խմբագրել

Դրանք հազվադեպ են օգտագործվում, ինչպիսիք են.

  • Բանաստեղծական թանվին
  • Անսովոր կիրառությամբ թանվին
  • Երաժշտական թանվին
  • Արձակում կիրառվող թանվին

Համակարգչում թանվինի մուտքագրման եղանակներ խմբագրել

  • Թանվին ֆաթհա՝ shift+W
  • Թանվին քասրա՝ shift+S
  • Թանվին դամմա՝ shift+R

Աքքադերեն խմբագրել

Նունացումը կարող է նաև վերաբերել աքքադերենում երկակիների -n վերջավորությանը (մինչև դրա դուրսմղումը Հին Բաբելոնյան ժամանակաշրջանում)[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել