Թանկ (անձնանուն)
արական անձնանուն
Թանկ, հայկական արական և իգական անուն։ Առաջացել է հայերեն թանկ՝ «թանկագին, արժեքավոր» բառից։ Այս անվանը համապատասխանում է թուրքերեն Բահալու անձնանունը, որը նույնպես նշանակում է թանկարժեք։ Անվան հետ են կապված Թանկիկ, Թանկխաթուն, Թանկմամա, Թանկտիկին անձնանունները[1]։
Թանկ Թանկ | |
---|---|
Տեսակ | երկսեռ անձնանուն |
Սեռ | արական, իգական |
Նշանակություն | թանկագին, արժեքավոր |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Անվան այլ ձևեր | |
Փաղաքշական ձևեր | Թանգիկ |
Կապված անուններ | Թանկխաթուն, Թանկմամա, Թանկտիկին |
Կապված հոդվածներ | «Թանկ» սկսվող էջեր |
Գործածություններ
խմբագրել- Թանգ, կին Վարդի, որ տանուտերն էր Բագարանի և 1224 թվականին մի այգի է նվիրել Բագարանի մայր եկեղեցուն[2]։
- Թանկ, 1263 թվականին կանգնեցրել է մի խաչքար Արատեսի ձորակում[3][4]։
- Թանկ, քույր Թուխանի, վանահոր Փերճերի վանից (Կիլիկիա), հիշատակվել է 1325 թվականին[5][6]։
- Թանկ, մայր Ոսկետուփի և զոքանչ Մկրտիչ երեցի (նախքան 1420 թվականը)[7]։
- Թանկ եղել է նաև արական անուն, որովհետև կա Թանկյան կամ Մելիք-Թանկյան ազգանունը։