Թանգմելիք

իգական անձնանուն

Թանգմելիք, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն թանգ և արաբերեն մելիք բառերից։ Գործածվել է 15-րդ դարում[1]։

Թանգմելիք
Թանգմելիք
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Թանգմելիք» սկսվող էջեր

Գործածություններ

խմբագրել
  • Թանգմելիք, կին Խաչատուրի և մայր Առաքել աբեղայի, ով Ռշտունյաց Բերդաձոր վանքում 1448 թվականին Մարգարե գրչին գրել տվեց մի Ավետարան[2]։
  • Թանգմելիք, զավակ կամ դուստր Սուրս գյուղի Սահակ քահանայի, որը հիշատակված է 1469 թվականին[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 277 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վասպուրական 400
  3. Ձեռագիր Վասպուրական 455