Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա, հասարակական կազմակերպություն, որը համախմբում է թանգարանների, պատկերասրահների ընկերներին, աջակիցներին ու կամավորներին։
Պատմություն
խմբագրել«Թանգարանների աշխատողների և բարեկաﬓերի ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 2003 թվականին։ Հանրապետության 50-ից ավելի թանգարանների աշխատակիցներ անդամակցում են կազմակերպությանը։ Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան նպատակ ունի բնագավառի բոլոր շահագրգիռ մասնագետների համագործակցությամբ՝ նպաստել Հայաստանում թանգարանային աշխատողների համախմբմանը, ոլորտի զարգացմանը, շուկայական տնտեսական պայմաններին համապատասխան՝ մասնագիտական կադրերի պատրաստմանը, հասարակության լայն շերտերի հետ տարվող աշխատանքների արդիականացմանը։ Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան հիմնադրման օրվանից իրականացրել է սոցիալ-մշակութային նախագծեր, մասնագիտական վերապատրաստմանն ուղղված դասընթացներ, խորհրդատվություն, վարժանքներ։
Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան ԻԿՕՄ–ի հայկական թանգարանների ազգային կոﬕտեի հետ համատեղ հրատարուկում են «Թանգարան» աﬔնամյա գիտական-մեթոդական հանդեսը, որի նպատակն է խթանել Հայաստանում թանգարանագիտական, գիտամեթոդական ուսումնասիրությունների և թանգարանների մասին տեղեկատվության տարածմանը։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Թանգարան-ինստիտուտների և համալսարանական թանգարանների PR ոլորտի մասնագետների վերապատրաստում Արխիվացված 2016-03-09 Wayback Machine
- Թանգարանների շուրջ 60 աշխատակիցներ իրենց ստեղծագործությունները կներկայացնեն համատեղ ցուցահանդեսում
- ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Գաֆէսճեան» թանգարան
- Գիտատեսական և մեթոդական „Թանգարան” հանդեսի շնորհանդես "Էրեբունի" պատմահնագիտական արգելոց-թանգարանում