Թալեաթ փաշայի սև նոթատետր

Թալեաթ փաշայի սև նոթատետր[1] (թուրքերեն՝ Talat Paşa'nın Evrak-ı Metrukesi), Թուրքիայում հայտնի է նաև որպես Թալեաթ փաշայի լքված փաստաթղթերը[2] կամ Թալեաթ փաշայի պահպանված փաստաթղթերը[3][4], 2008 թվականի թուրք լրագրող Մուրատ Բարդաքչիի կողմից հրատարակված գիրք։ Նա ժամանակակից թուրքական տառերով վերարտադրում է Մեհմեդ Թալեաթ փաշայի՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի փաստաթղթերը․ Թալեաթը Օսմանյան կայսրության մեծ վեզիրը և ներքին գործերի նախարարն էր, որին են վերագրվում ինչպես մուսուլման թուրքերի, այնպես էլ հայերի վերաբնակեցման հարցերը, ինչպես նաև լքված հայկական ու հունական սեփականության բռնգրավման հարցը։ Անգլերեն թարգմանության ամբողջական անվանումն է «Թալեաթ փաշայի փաստաթղթերը։ Հայկական տեղահանությունների մասին փաստաթղթեր և կարևոր նամակագրություն, որոնք հայտնաբերվել են Սադրազամ Թալեաթ փաշայի մասնավոր արխիվներում»։

«Թալեաթ փաշայի սև նոթատետր» կամ «Թալեաթ փաշայի պահպանած փաստաթղթերը»
թուրքերեն՝ Talat Paşa'nın Evrak-ı Metrukesi
ՀեղինակՄուրատ Բարդաքչի
Տեսակգրավոր աշխատություն
ԹեմաՊատմություն
Լեզութուրքերեն
Էջեր272
ԵրկիրԹուրքիա
ՀրատարակիչEverest Yayınları
Հրատարակման տարեթիվ2008
ԳՄՍՀ978-975-289-560-7
ԳՄԴ978-975-289-560-7
OCLC318327565

Նոթատետրը Բարդաքչիին է հանձնվել Թալաթ փաշայի այրու՝ Հայրիե Թալաթ Բաֆրալիի կողմից․ դրա հետ միասին նա ստացել է մի կապոց այլ փաստաթղթեր, որոնք ներառում էին նրա ուղարկած նամակները և հեռագրերը, որոնցով փոխանակվում էին Միության և Առաջադիմության Կոմիտեի անդամները։ Գրքում տեղեկություններ են բերվում 1915-1916 թվականներին ռուսական զորքերի կողմից օկուպացիայի սպառնալիքի տակ գտնվող շրջաններից 702,905 թուրքերի վերաբնակեցման և 1915 թվականի մայիսի 27-ի տեղահանության մասին օրենքի համապատասխան 924,158 հայերի արտաքսման մասին։

Փաստաթղթերի բնօրինակների գոյությունը բացահայտվել է 2005 թվականին Բարդաքչիի կողմից թուրքական «Հուրիեթ» թերթում դրանց բովանդակությունը վերարտադրող առաջին հոդվածների տպագրումով։ Առաջին հոդվածը հրապարակվել է 2005 թվականի ապրիլին, երկրորդը՝ 2005 թվականի սեպտեմբերին, երրորդը ամբողջությամբ վերամշակվել է 2006 թվականի ապրիլին[5], իսկ չորրորդը թուրքական «Սաբահ» թերթում հայտնվել է 2007 թվականի փետրվարին[6]։

Նոթեր խմբագրել

1915-1916 թվականների ընթացքում, ըստ Թալեաթ փաշայի սև նոթատետրի, ռուսական օկուպացիայի վտանգի ներքո գտնվող 702,905 թուրքեր և 924,158 հայեր են տեղահանվել։ Նշված թվերը չեն հակասում 1916 թվականի փետրվարի 29-ի՝ Կոստանդնուպոլսում (Ստամբուլ) ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում հայ ներգաղթյալների թվի մասին հաղորդմանը (միայն Սիրիայի համար)[7]։

Բարդաքչին հերքում է, որ նոթատետրում տեղ գտած տվյալները վկայում են Օսմանյան կայսրության հայ բնակչության ցեղասպանության մասին[8]։

Մի հայկական աղբյուրի կողմից 1915 թվականի մայիսի 27-ին ընդունված տեղահանության մասին օրենքը որակվում է որպես ցեղասպանության, որը շարունակում է վկայակոչել ՄԱԿ-ի՝ 1948 թվականի ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթները[9]։

2011 թվականին Հոմիդասի համալսարանը հրատարակել է Արա Սարաֆյանի 70-էջանոց անգլալեզու գիրքը՝ «Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության մասին» վերնագրով։ Այն պարունակում էր ժողովրդագրական վիճակագրություն և այլ տվյալներ Թալեաթ փաշայի այն փաստաթղթերից, որոնք հրապարակվել էին Բարդաքչիի գրքում՝ լրացուցիչ վերլուծությամբ, որը ներառում էր ուսումնասիրություն, թե Թալեաթ փաշան ինչ աղբյուրներ կարող էր օգտագործել իր ժողովրդագրական ցուցանիշների համար։ Խոսելով «Սև նոթատետրի» մասին՝ Սարաֆյանը եկել է այն եզրակացության, որ դրա տերմինաբանությունն ու տվյալները չպետք է զուտ մակերեսորեն ուսումնասիրել, բայց որ դրա գոյությունը պատկերացում է տալիս օսմանյան կառավարության ներաշխարհի մասին ուշագրավ է։

Մուրատ Բարդաքչին բողոքել է, որ 2011 թվականին Սարաֆյանի կողմից Թալեաթ փաշայի պահպանված փաստաթղթերից ստացված բովանդակության անգլերեն թարգմանությունը հեղինակային իրավունքի գողություն է եղել, որ նա խեղաթյուրել է իր գիրքը։ 2011 թվականի օգոստոսի 9-ին Everest հրատարակչությունը դատի է տվել Հոմիդասի համալսարանին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱՅԻ «ՍԵՎ» ՆՈԹԱՏԵՏՐԸ». www.azg.am. 2014-10-02 23:00:59. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 30․10․2020-ին.
  2. Official 1915 document swept under the carpet. Agos, December 17, 2014.
  3. A devastating document is met with silence in Turkey. The New York Times, March 9, 2009.
  4. Ara Sarafian, "Talaat Pasha's Report on the Armenian Genocide". London: Gomidas Institute, 2011. Page 12, footnote 4.
  5. http://www.kitapyurdu.com/kitap/default.asp?id=443436
  6. Ara Sarafian, "Talaat Pasha's Report on the Armenian Genocide". London: Gomidas Institute, 2011. Page 12, footnote 4.
  7. «Despatch dated 8 February 1916 from the American consul in Aleppo reporting on the number of Armenian immigrants in his district and their needs» (PDF). Gomidas Institute. 1916 թ․ փետրվարի 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 11-ին. Funds were liberated on the basis of the numbers provided.
  8. «Turkish paper denies genocide (unsigned reproduction of Murat Bardakçı's 27 April 2005 letter in Hürriyet)». Caucasian Knot, Moscow-based news agency. 2005 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 29-ին.
  9. «'Black Books' expose genocide». Ashot Ter-Grigorian, Caucasian Knot. 2005 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. http://www.haberturk.com/yazarlar/murat-bardakci/656496-diyaspora-kitabimi-caldi

Արտաքին հղումներ խմբագրել