Թաիլանդի թագավորական դրամահատարան

Թաիլանդի Թագավորական դրամահատարան (թաի.՝ พระบรมมหาราชวัง), Թաիլանդի պետական ձեռնարկություն է, հիմնադրվել է 1860 թվականին։

Թաիլանդի թագավորական դրամահատարան
Տեսակդրամահատարան
ԵրկիրFlag of Thailand.svg Թաիլանդ
Հիմնադրված1860
Գլխադասային գրասենյակPathum Thani, Թաիլանդ

ՊատմությունԽմբագրել

Սկզբում գտնվում էր Բանգկոկի Մեծ Պալատում։ 1875 թվականին այս կառույցը տեղափոխվեց շենքի արտադրական տարածքի անբավարարության պատճառով, որն այժմ զբաղեցնում է Վատ Փհրաքեի թանգարանը։ 1902 թվականին դրամահատարանը նորից տեղափոխեցին Չաո Ֆա փողոց, այն շենք, որտեղ այժմ գտնվում է Թաիլանդի Ազգային պատկերասրահը։ Նոր շենքում դրամահատարանը կարողացել է բարձրացնել դրամահատման ծավալը տարեկան ավելի քան 40 միլիոն մետաղադրամ։ 1930 թվականին Տնտեսական ճգնաժամի պատճառով մետաղադրամների արտադրությունը զգալիորեն նվազել էր։ Սրան նպաստեց նաև արտասահմանում հատված մետաղադրամների ներմուծումը Թաիլանդի տարածաշրջան։ Դրամահատարանի նախկին գործունեությունը վերականգնել հաջողվեց միայն 1933 թվականին։

1972 թվականին դրամահատարանը տեղափոխվեց Փադիփաթ փողոց։ Փաթհում Թհանիում (Բանգկոկի մերձակայք) դրամահատարանը հաստատվեց 2002 թվականինլ, որպեսզի արդյունաբերական արտանետումներով չկեղտոտի Բանգկոկի շրջակա միջավայրը։ Փաթհում Թհանիում դրամահատարան ըը պաշտոնապես բացվեց 2003 թվականի հուլիսի 2-ին արքայադուստր Մահա Չակրի Սիրինդհորնի կողմից[1]։

ԳործունեությունԽմբագրել

Դրամահատարանը Թաիլանդի Ֆինանսների նախարարության Գանձապետարանի ենթագերատեսչություն է։

Թաիլանդի Թագավորական դրամահատարանը պատասխանատու է թաիլանդական մետաղադրամների, մեդալների, թագավորական թաիլանդական շքանշանների և զարդերի արտադրության համար։

Դրամահատարանն արտադրում է դեղին համաձուլվածքից, նիկելից մետաղադրամներ շրջանառության համար, ինչպես նաև Թաիլանդի կարևոր իրադարձություններին նվիրված երկմետաղ մետաղադրամներ և հուշադրամներ։

Մետաղադրամների դիստրիբյուտորը պատասխանատու է դրամավարկային կառավարման բյուրոյի կողմից։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Royal Thai Mint website.