Թաթուլ (անձնանուն)

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաթուլ (այլ կիրառումներ)

Թաթուլ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն թաթուլ՝ «անասունների առջևի թաթը» բառից։ Թաթ անվան փաղաքշական ձևն է։ Սկսել է գործածվել 5-րդ դարից[1]։

Թաթուլ
Թաթուլ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունանասունների առջևի թաթ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված անուններԹաթ
Կապված հոդվածներ«Թաթուլ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Թաթուլ եպիսկոպոս Տարոնի, Մեծն Ներսեսի ուղեկիցներից մեկը, երբ նա 353 թվականին գնում էր Կեսարիա՝ կաթողիկոս օծվելու[2]։
  • Թաթուլ Վանանդեցի, ով 451 թվականին մասնակցել է Վարդանանց պատերազմին[3]։
  • Թաթուլ Կամսարական, Հազկերտ Բ-ի բանտարկած նախարարներից մեկը (452 թ)[4]։
  • Թաթուլ Դիմաքսյան, ով 451 թվականին մասնակցել է Վարդանանց պատերազմին, որից հետո բանտարկվել է Պարսկաստանում 12 տարի և ապա արզատ արձակվելով՝ 462 թվականին վերադառնում է Հայաստան[5]։
  • Թաթուլ ճգնավոր, իր եղբոր՝ Վարոսի և իր աշակերտ՝ Թումայի հետ ճգնում էր Վարդանանց պատերազմից հետո, Գյուտ կաթողիկոսի ժամանակ (461-478 թթ.)[6]:
  • Թաթուլ եպիսկոպոս Արշարունյաց (Կամսարականաց), ժամանակակից է Բաբկեն կաթողիկոսին (490-516 թթ.), ով ստորագրում է այն թուղթը, որը գրել է Բաբկենը Պարսկաստանի ուղղափառներին։ Ըստ Այրարատ 56 բ տախտակի՝ հաջորդել է Հովհան եպիսկոպոսին, գահակալել 9 տարի, և իրեն էլ հաջորդել է Թովմա եպիսկոպոսը[7]։
  • Թաթուլ, իշխան կամ հարկահան, ով 1018 թվականին ներել է Տեկորի հարկերը[8]։
  • Թաթուլ, սպարապետ Կարուց Գագիկ թագավորի[9][10]։
  • Թաթուլ, իշխան էր նշանակված Հունաց կողմից Մարաշում[11]։
  • Թաթուլ, որդի Պարոնշահի, ով 1329 թվականին գրել տվեց մի Ավետարան[12]։
  • Թաթուլ, մերձավոր Կարապետ գրչի, ով 1357 թվականին մահտեսի Խնդուի համար ընդօրինակեց Ավետարանը[13]։
  • Թաթուլ, ազգական Կիրակոս քահանայի, ով 1404 թվականին Դանիել սարկավագին գրել տվեց մի Մաշտոց[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 257-259 — 682 էջ։
  2. Մեսր․ եր․ 26
  3. Եղիշ․ 90
  4. Եղիշ․ 150
  5. Եղիշ․ 77, 150
  6. Ասոզ․ Բ․ բ․ Վրդ․ իը․ Յայսմ․ սեպտեմբեր 30
  7. Տաշեան, Ցուց․ 656
  8. Շիրակ 134
  9. Լաստ․ ժզ․
  10. Չամչ․ Բ․ 955
  11. Սիսուան 546 բ
  12. Ձեռագիր Վասպուրական 179
  13. Ձեռագիր Վասպուրական, էջ 217
  14. Թորոս աղբար, Բ․ 277