Թաթուլ Հակոբյան (պետական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաթուլ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Թաթուլ Երվանդի Հակոբյան (ծնվ. 23 մարտի 1963 թ., ք. Սիսիան), ՀՀ պետական և առողջապահության ոլորտի գործիչ

Թաթուլ Հակոբյան
Ծնվել էապրիլի 29, 1963(1963-04-29) (60 տարեկան)
ԾննդավայրՍիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կրթություն խմբագրել

  • 1980 թ. գերազանցությամբ ավարտել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցը։
  • 1980-1985 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի դեղագիտության ֆակուլտետը՝ պրովիզորի որակավորմամբ։
  • 1992-1994 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում։
  • 1995-1997 թթ. - սովորել և ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետը՝ ստանալով հանրային առողջապահության մագիստրոսի կոչում։
  • Վերապատրաստվել է առողջապահության կազմակերպման գծով Հունաստանում և Իսրայելում։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1985-1995 թթ. - աշխատել է որպես տնօրեն Երևան, Արտաշատ և Սիսիան քաղաքի և շրջանների մի շարք դեղատներում։
  • 1995-1996 թթ. - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սոցիալ-առողջապահական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ։
  • 1996-1999 թթ. - «Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե» ԱՄՆ հասարակական կազմակերպությունում որպես բժշկական մշտադիտարկող, առողջապահական ծրագրի ղեկավար, ապա՝ բժշկական համակարգող։
  • 1998 թ. - Եվրամիության «Տասիս» ծրագրի առողջապահության քաղաքականության հարցերով անկախ փորձագետ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ապահովման գլխավոր վարչության պետ, Առողջապահության քաղաքականության վարչության պետ
  • 2000-2002 թթ. - Ամերիկյան Abt Associates խորհրդատվական կազմակերպության փորձագետ
  • 2002 թ. հուլիսին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։
  • 2005-2007 թթ. - Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի շրջակա միջավայրի և առողջապահության կոմիտեի անդամ։
  • 2005-2007 թթ. - Իմունիզացիայի և պատվաստանյութերի գլոբալ ալյանսի (GAVI) կառավարման խորհրդի անդամ
  • 2010 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
  • 2011-2013 թթ. աշխատել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում (Կոպենհագեն) որպես խորհրդատու հանրային առողջապահության հարցերով։
  • 2013-2016 թթ. Հայաստանի Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպություն|Առողջապահության համաշխարհային կազմակերպության]] ներկայացուցիչ։
  • 2016-2017 թթ. Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ներկայացուցչի տեղակալ
  • 2017 թ. հուլիսի 1-ից ԱՀԿ ներկայացուցիչն է Սլովակիայում
  • 2018-2019 թթ․ Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի տնօրենի պաշտոնում։ Թեկնածուներ են առաջադրել նաև Բելգիան, Ավստրիան, Բուլղարիան, Թուրքիան և Վրաստանը։ 2019 թ․ սեպտեմբերին 53 անդամ երկրները այդ պաշտոնում ընտրել են Բելգիայի ներկայացուցչին;

Անկուսակցական է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.