Թադմորի շրջան
շրջան
Թադմորի շրջան (արաբ․՝ ناحية تدمر), շրջանի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության։ Գտնվում է երկրի հարավ-արևելքում՝ Հոմսի մարզում, Հանդիսանում է Թադմորի գավառի 2 շրջաններից մեկը։
Թադմորի շրջան արաբ․՝ ناحية تدمر | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Շրջան |
Մտնում է | Հոմսի մարզ → Թադմորի գավառ |
Ներառում է | 12 գյուղ և ավան |
Վարչկենտրոն | Թադմոր |
Հիմնական լեզու | Արաբերեն |
Բնակչություն (2004) | 55․062 |
Տարածք | 17,166.23 |
Ժամային գոտի | UTC+2 |
Բնակչություն
խմբագրելՎարչական կենտրոնն է Թադմոր քաղաքը։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով շրջանն ունի 55,062 բնակչություն[1], ովքեր ապրում են 12 գյուղերում ու ավաններում։ Այստեղ է գտնվում նաև Սիրիայի համաշխարհային ժառանգության օբյեկտներից Պալմիրան։
Տարածք
խմբագրելԹադմորի շրջանը ամենամեծն է Սիրիայում, տարածքը կազմում է 17,166.23 կմ2։ Գերակշռում են անապատային ու կիսաանապատային տարածքները. հիմնական մասը Սիրիական անապատն է։
Պատկերասրահ
խմբագրելՀեյր ալ-Շարկի ամրոց | Պալմիրայի թատրոն | Սիրիական անապատ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Սիրիայի մարդահամար, 2004