Թագավորի գյովնդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թագավորի գյովնդը (նաև՝ «Թագվորաց գյովնդ», «Թագվորի գյովնդ») հայ ավանդական պարանմուշ է։ Այն հիմնականում պարել են հարսանիքների ժամանակ. թագավոր բառն այստեղ պետք է հասկանալ որպես փեսա։ Բռնվածքը ճկույթներով է, ժամանակին պարել են ձեռքերին աշտանակներ բռնած։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/%D4%B9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB_%D5%A3%D5%B5%D5%B8%D5%BE%D5%B6%D5%A4.png/220px-%D4%B9%D5%A1%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%AB_%D5%A3%D5%B5%D5%B8%D5%BE%D5%B6%D5%A4.png)
Պարաքայլերը
խմբագրելՁեռքերը պահվում են կրծքավանդակի բարձրությամբ։ Յուրաքանչյուր քայլի ժամանակ կատարվում է երկուական մանր զսպանակ։
Մեկ պարային պարբերության քայլերն են.
- Աջ ոտքը պոկվում է գետնից և կլորավուն շարժումով տարվում աջ
- Միացնում ենք վերջինիս ձախ ոտքը
- Աջ ոտքը տարվում է աջ
- Ձախ ոտքը պոկվում է գետնից և կլորավուն շարժումով դրվում գետնին
- Կատարվում է 3-րդ քայլը
- Կատարվում է 2-րդ քայլը
Ձախից աջ շարժվելու ընթացքում շարժվում են նաև ձեռքերը։