Ընդհանուր դեգեներացիա,այն, որպես կենսաբանական առաջադիմության ճանապարհ, շատ ձևերում դիտվում է և կապված է հիմնականում մակաբույծների պարզեցումների հետ։ Ազատ ապրող ձևերից շատ տարբերվում է մակաբույծի կենսակերպը։ Մակաբույծների մոտ տեղի է ունեցել կազմավորվածության պարզեցում, ինչի հետևանքը զանազան հարմարանքների առաջացմամբ։ Մակաբույծ կյանք վարողների մոտ կան որոշ օրգաններ, որոնք կորցնում են իրենց իմաստը, հետ են զարգանում և անհետանում։

Մակաբույծ կենդանի
Դեգեներացիան այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններն են, որոնք տանում են դեպի կազմավորվածության պարզեցում։ Դա սովորաբար ուղեկցվում է իրենց կենսաբանական նշանակությունը կորցրած մի շարք օրգանների անհետացմամբ։