Էդուարդ Հարությունյան

հայ փիլիսոփա
(Վերահղված է Է. Հարությունյանից)

Էդուարդ Շամիրի Հարությունյան (հուլիսի 21, 1929(1929-07-21) - հուլիսի 12, 1996(1996-07-12), Երևան), հայտնի տրամաբան և փիլիսոփա։ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր։

Էդուարդ Հարությունյան
Ծնվել էհուլիսի 21, 1929(1929-07-21)
Մահացել էհուլիսի 12, 1996(1996-07-12) (66 տարեկան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունփիլիսոփա
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հարթավայրային Արցախում (Գանձակ), 1953 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հոգեբանության, տրամաբանության և հայոց լեզվի բաժինը, իսկ 1954 թվականին Մոսկվայի համալսարանի հասարակագիտական առարկաների դասախոսների պատրաստման դասընթացները։

Զբաղվել է գիտական և մանկավարժական աշխատանքով։ Երկար տարիներ զբաղեցրել է ԵՊՀ նախապատրաստական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։

Նրա գրչին են պատկանում ավելի քան երեսուն գիտական աշխատություններ՝ մենագրություններ, գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ, այդ թվում «Հայ փիլիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին» - 1965 թ., «Դեդուկտիվ տրամաբանության տեսության հարցեր» - 1972 թ., «Տրամաբանության փիլիսոփայություն (ուրվագծեր դասական շրջանի քննական վերլուծության)» - 1979 թ., և այլն։

Արտաքին հղումներ խմբագրել