Էֆավիրենց/լամիվուդին/տենոֆովիր

Էֆավիրենց/լամիվուդին/տենոֆովիր (EFV/3TC/TDF), վաճառվող Telura անվան տակ, հակառետրովիրուսային դեղերի վիքսված դեղաչափերի կոմբինացիա՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժման համար[1]։ Այն պարունակում է էֆավիրենց, լամիվուդին և տենոֆովիր[1]։ 2010 թվականի տվյալներով այն զարգացող երկրներում առաջին շարքի դեղամիջոց է[1]։ Այն օգտագործվում է պերօրալ[1]։

Էֆավիրենց/լամիվուդին/տենոֆովիր

Կողմնակի ազդեցությունները ներառում են հոդացավերը, գլխացավը, դեպրեսիան, քնի խանգարումը և քորը[1]։ Ծանր կողմնակի ազդեցություններից են դեպրեսիան, փսիխոզը, օստեոներկոզը[1]։ Էպիլեպսիա ունեցած մարդկանց մոտ այն կարող է ցնցումների հաճախականությունը մեծացնել[1]։ Մեծ ուշադրություն պետք է դարձնել երիկամային խնդիրների դեպքում[1]։ Հղիության դեպքում կիրառության անվտանգ լինելը պարզ չէ[1][2]։

Այն ԱՀԿ դեղերի ցուցակում է որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերից մեկը[3]։ 2011 թվականի տվյալներով մեկ տարվա օգտագործման արժեքը 154$ էր[1]։ Այս դեղը նախնական հաստատում ստացել է ԱՄՆ-ում 2014 թվականին[4]։ Այդ դեղի հասանելիությունը և կարևորությունը աջակցվում է Medecins Sans Frontieres-ի կողմից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 «WHO Model List of Essential Medicines Application» (PDF). WHO. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  2. «Telura» (PDF). Mylan.in. 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «WHO Model List of Essential Medicines (20th List)» (PDF). World Health Organization. March 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  4. «HIV/AIDS History of Approvals - HIV/AIDS Historical Time Line 2010 - 2015». FDA (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  5. «Efavirenz/lamivudine/tenofovir disoproxil fumarate fixed-dose combination tablets (600/300/300 mg FDC)» (PDF). WHO. էջ 17.