Լուսակայացույց

լուսակայման չափման սարքավորում
(Վերահղված է Էքսպոնոմետրից)

Լուսակայացույց[1], էքսպոնոմետր (լատին․՝ expono), սարք, որը հաշվում է լույսի քանակը, որի շնորհիվ լուսանկարիչը կամ օպերատորը որոշում է պահաժամը և դիաֆրագման։ Նման սարքեր են նաև ֆլեշմետրը և մուլտիմետրը։

«Լենինգրադ» լուսակայացույց

Լուսակայացույցի տեսակները խմբագրել

Աղյուսակային խմբագրել

Իրենից ներկայացնում է աղյուսակ, որտեղ մանրամասնորեն նկարագրված են նկարահանման պայմանները և այն, թե ինչ կարգավորումներ պետք է տեղադրել ֆոտո կամ կինոխցիկի վրա։

Օպտիկական խմբագրել

Այս տեսակի լուսակայացույցում գլխավոր համեմատական տարրը հանդիսանում է մարդու աչքը։

Ֆոտոէլեկտրոնային խմբագրել

Լույսը, ընկնելով լուսատարրի վրա, սլաքի օգնությամբ ցույց է տալիս տվյալն աղյուսակի կամ էկրանի վրա։ Ֆոտոէլեկտրոնային լուսակայացույցներն իրենց հերթին բաժանվում են ևս մի քանի տեսակների։

Սելենային խմբագրել

Սարքի լուսակայացույցի լուսատարրը կազմված է սելենային ֆոտոդիոդներից։ Սելենային լուսակայացույցներն իրենց կառուցվածքով բավականին պարզ են և չեն պահանջում հոսանքի աղբյուր (մարտկոց)՝ աշխատելու համար։ Սելենային լուսակայացույցները մենք կարող ենք հանդիպել «Լենինգրադ 1,2,3,4,7,8,10» սարքերի և «Զենիտ-Ե», «Զենիտ-11», «ՖԵԴ-4» ու «ՖԵԴ-5» ֆոտոխցիկներում։

Ֆոտոռեզիստորային խմբագրել

Այսպիսի լուսակայացույցների հիմքում ընկած է գալվանաչափը։ Նման լուսակայացույցները հանդիպում են «Սվերդլովսկ 2,4,6», իսկ ֆոտոռեզիստորային լուսակայացույցները՝ Պենտաքս խցիկներում։

Թվային խմբագրել

Թվային լուսակայացույցի հիմքում ընկած է Ֆոտոռեզիստորային լուսակայացույցի կառուցվածքը, բայց տվյալները թվայնացվում են և ուղարկվում միկրոմշակիչ, որտեղ ավելի ճշգրիտ են հաշվարկվում։ Նման լուսակայացույցներն աշխատում են մարտկոցներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան, Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան - Լուսակայացույց». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.