Բարսեղ Էքսերճյան
Բարսեղ Էքսերճյան (Հմայակ) (1861[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1941[1]), հայ բանասեր։
Բարսեղ Էքսերճյան | |
---|---|
Ծնվել է | 1861[1] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1941[1] |
Մասնագիտություն | բանասեր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է Սկյուտարի վարժարանում, ապա՝ Պերպերյան վարժարանում։ Երկար տարիներ աշխատել է Կ. Պոլսի հայկական դպրոցներում որպես ուսուցիչ և տեսուչ։ Հետագայում դարձել է քահանա, կոչվել Հմայակ։ Դեռևս 1880-ականների կեսերից աշխատակցել է պոլսահայ մամուլին։ 1885 թվականին հրատարակել է մի գրքույկ «Շինեմք մեր գերեզմանատունը» վերնագրով, 1887 թվականին «Շինեմք ճեմարան» գրքույկը։ Նրա ամենից կարևոր աշխատությունն է «Ընդարձակ կենսագրություն բարեհիշատակ Պետրոս Դուրյանի» գիրքը, որը լույս է տեսել Կ. Պոլսում 1893 թվականին և հանդիսանում է բանաստեղծի կենսագրության առաջին և հավաստի աղբյուրը։ Նույն 1893 թվականին Կ. Պոլսում հրատարակել է Դուրյանի բանաստեղծությունները, որոնք սակայն տպագրվելով համիդյան բռնապետության խստագույն տարիներին, ենթարկվել են բազմաթիվ աղճատումների։ Հրատարակել է նաև «Տարերք մայրենի լեզվի» դասագիրքը[2]։