Էստոնական հանրագիտարանային բառարան

Էստոնական հանրագիտարանային բառարան, Էստոնիայի վերաբերյալ տեղեկություններ պարունակող ընդհանրական համառոտ ուղեցույց։ Գրքում ներկայացված են Էստոնիայի պատմության, աշխարհագրության ու տնտեսության հետ կապված հասկացություններ։ Հիմնական հասկացությունները տրված են ռուսերենով, փակագծերի մեջ տրված է բնագրային անվանումը, որին հետևում է բացատրությունը։ Նոր բառարանը պարունակում է շուրջ 4000 հոդված[1]։

Էստոնական հանրագիտարանային բառարանը Էստոնիային նվիրված եռագրության երրորդ մասն է. առաջին գիրքը «Эстония — Eesti» թեմատիկ ուղեցույցն է, երկրորդը՝ Էստոնական կենսագրական բառարանը։

Բառարանը հրատարակվել է «KRK» հրատարակչության կողմից 2008 թվականին։ Հրատարակության նախապատրաստումը տևել է շուրջ 5 տարի։

Բովանդակություն խմբագրել

Բառարանում ներկայացված են Էստոնիայի վարչական բաժանումների, պատմական դեպքերի, ինչպես նաև էստոնական խոհանոցի, ազգային հագուստի, ազգային երաժշտության հետ կապված հասկացություններ։

Հավելվածի տեսքով բերված են նաև գրոսմայստերների, եպիսկոպոսների, երկրի նախագահների, վարչապետների, կառավարիչների, Ասպետական խաչի ու Ազատության խաչի շքանշանակիրների, ԽՍՀՄ հերոսների անունները։

Բնութագիր խմբագրել

Эстонский энциклопедический словарь (Էստոնական հանրագիտարանային բառարան)
Կազմողներ - Իգոր Կորոբով, Լյուդմիլա Ռաուդտիտս
Նկարիչ - Յուրի Մատուզով
Հրատարակիչ- KRK
Տարեթիվ - 2008
Կազմը՝ կոշտ
Էջերի քանակ - 328
Նկարներ - 101
ISBN 978-9985-840-13-9

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել