Էռնեստ Դերվիշյան

հայ փաստաբան

Էռնեստ (Երվանդ) Հերբերտ Դերվիշյան (օգոստոսի 10, 1916(1916-08-10), Ռիչմոնդ, ԱՄՆ - մայիսի 20, 1984(1984-05-20), Ռիչմոնդ, ԱՄՆ), հայազգի ամերիկյան բանակի սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով[2]։

Էռնեստ Դերվիշյան
օգոստոսի 10, 1916(1916-08-10) - մայիսի 20, 1984(1984-05-20) (67 տարեկան)
ԾննդավայրՌիչմոնդ, ԱՄՆ
Մահվան վայրՌիչմոնդ, ԱՄՆ
ԳերեզմանWesthampton Memorial Park and Cremation Park[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակԱՄՆ բանակ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Պատվո մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1916 թվականին ԱՄՆ Ռիչմոնդ քաղաքում։ Ստացել է Երվանդ անունը[3]։ 1933 թվականին ավարտել է Ջոն Մարշալի անվան միջնակարգ դպրոցը։ 1937 թվականին հանձնելով Վիրջինիա նահանգի քննությունները ստանում է իրավագիտության բակալավրի աստիճան։ 1941 թվականի սեպտեմբերին իր ծննդավայրից մեկնում է բանակ և որպես շարքային ծառայության անցնում։ Վերապատրաստվել է Հարավային Կարոլինայում[4]։ 1944 թվականին, Իտալիայում ֆաշիստների դեմ մարտերին մասնակցելիս, հետևակային 34-րդ դիվիզիայի տեխնիկական սերժանտ էր։

Հերոսական արարքը խմբագրել

1944 թվականի Մայիսի 23-ին Սիստեռնայի մոտ ամերիկյան ջոկատն ընկել է շրջապատման մեջ։ Ամբողջ ջոկատից ողջ է մնացել միայն Դերվիշյանը։ Անընդհատ դիրքը փոխելով և հրաձգություն վարելով նա փորձել է տպավորություն ստեղծել, թե ջոկատը մարտունակ է։ Երբ զինամթերքը սպառվել է, միայն ատրճանակով զինված Դերվիշյանը անցել է թշնամու դիրքերը, խլել մեկ գնդացիր և անակնկալի բերել հակառակորդի ջոկատին։ Արդյունքում՝ մեն-մենակ գերևարել է թշնամու 45 զինվորի, խլել երեք գնդացիր և տասը ատրճանակ[5]։։

Գնահատականը խմբագրել

Պատերազմի ավարտից հետո էլ Էռնեստ Դերվիշյանը շարունակել է իր ծառայությունը Եվրոպական և խաղաղօվկիանոսյան տարբեր շրջաններում։ Զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով[6] (ըստ այլ տվյալների գնդապետի[7])։ Բացի Կոնգրեսի պատվո շքանշանից, Դերվիշյանը պարգևատրվել է մի շարք երկրների շքանշաններով՝ լեհական վտարանդի կառավարության կողմից՝ Պատվո մեդալով, Բրոնզե աստղով և իտալական հրամանատարության կողմից՝ Արծաթե խաչով, ռազմական արիության խաչով և այլն։ Զորացրվելով՝ Դերվիշյանը զբաղեցրել է ռազմական բարձր պաշտոններ՝ եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի փոխհրամանատար, ռազմական պետական կարևոր հարցերով խորհրդական[8]։

ԱՄՆ ազգային հերոս Էռնեստ Դերվիշյանը մահացել է 1984 թվականին և թաղված է ծննդավայրի Վեստհեմփթն հիշատակի պուրակում։

Գրականություն խմբագրել

  • Armenian General Benevolent Union. Armenian-American Veterans of World War II. New York: Armenian General Benevolent Union of America, 1951.(անգլ.)
  • Tashjian, James H. The Armenian American in World War II. Boston: Harenik Association, 1952. (անգլ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Find A Grave — 1996.
  2. Ernest H. Dervishian(չաշխատող հղում)
  3. Ե. Խալեյան, «Սփյուռքահայության Մասնակցությունը ՀակաՖաշիստական Պայքարում, 1941-1945», Երևան, ԳԱ, 1970, էջ 160
  4. Tashjian, James H. The Armenian American in World War II. Boston: Harenik Association, 1952, p. 70.
  5. [«Է. Դերվիշյանի մասին, ԱՄՆ բանակի պատմությունից (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին. Է. Դերվիշյանի մասին, ԱՄՆ բանակի պատմությունից (անգլ.)]
  6. Հայերը ամերիկյան բանակում. ԱՄՆ ազգային հերոս Էռնեստ Դերվիշյան
  7. Ջոկատ-մարդը(չաշխատող հղում)
  8. ԷՌՆԵՍՏ ԴԵՐՎԻՇՅԱՆ, anunner.com