Էպիբլեմ
բույսերի արմատները ծածկող հյուսվածք
Էպիբլեմ (հունարեն՝ ἐπίβλημα – ծածկույթ), բույսերի արմատները ծածկող հյուսվածք։ Միաշերտ է, կազմված սեղմ դասավորված, ամուր պատեր ունեցող կուտիկուլայից զուրկ բջիջներից։ Էպիբլեմը առաջացնում է արմատամազիկներ, որոնք նպաստում են արմատի ծծող մակերեսի մեծացմանը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1a/NSRW_Root-Tip.png/140px-NSRW_Root-Tip.png)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 61)։ ![]() |