Անդան Էոզեր
հայ դրամատուրգ, բանաստեղծ
(Վերահղված է Էոզեր, Անդանից)
Անդան Երվանդի Էոզեր (1927, Ստամբուլ, Թուրքիա - դեկտեմբերի 1, 1994), հայ բանաստեղծ, գրող։
Անդան Էոզեր | |
---|---|
Ծնվել է | 1927 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 1994 |
Մասնագիտություն | դրամատուրգ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունը թաղային վարժարանում ստանալուց հետո սովորել է թուրքական պետական լիցեյում, ապա հետևել առևտրական բարձրագույն վարժարանի դասընթացներին։ 1949 թվականից սկսած գրել է հայերեն բանաստեղծություններ, որոնք տպագրվել են պոլսահայ մամուլում և տարեցույցներում («Հանդես մշակույթի», «Ս. Փրկիչ», «Մարմարա» և այլն)։ Բանաստեղծություններից մի քանիսը ամփոփել է «Ահա այսպես» ժողովածուում։ Գրել է «Սառնադարան» թուրքերեն պիեսը, որը բեմադրվել Կ. Պոլսում Թաղապետական թատրոնի կողմից[1]։ Արձակ գործերի ժողովածուների շատ պատմվածքներ երգիծական երանգով ներկայացնում են ժամանակակից մարդկային հարաբերությունները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 341.