Էշակսրտի լեռնաշղթա, Էշեկսրտի լեռնաշղթա, Էշեկսիրտի լեռնաշղթա, Էշաքսրտի լեռնաշղթա, լեռնաշղթա Թուրքիայում, Հայկական լեռնաշխարհի հյուսիսում, Ճորոխ լեռնաշղթայի հարավ-արևմտյան կեսն է։ Ձգվում է Բաբերդ քաղաքի մոտից մինչև Չորմայրի լեռնազանգվածը՝ 78 կմ երկար։ Միջին բարձրությունը 2450 մ, առանձին գագաթներինը 1700-2900 մ է։ Կազմված է յուրայի և կավճի հրաբխային ապարներից։ Հարավում լանջերը կարճ են ու զառիթափ, հյուսիս-արևմուտքում և հյուսիսում թույլ թեքությամբ աստիճանաձև իջնում են դեպի Ճորոխ գետը։ Լավ է արտահայտված կլիմայի և հողաբուսական ծածկի ուղղաձիգ գոտիականությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը 0 °C–ից –6 °C է, հուլիսինը՝ 20 °C–ից 10 °C, տարեկան տեղումները՝ 400–800 մմ։ Ծածկված է սաղարթավոր անտառներով, թփուտներով, տափաստանային տարախոտերով։ [1]

Էշակսրտի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Թուրքիա
Վարչատարածքային միավորԲայբուրթի մարզ
Երկարություն78 կմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 347 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 61