Էնթոնի Սանտոս (անգլ.՝ Anthony Santos a.k.a El Mayimbe, մայիսի 5, 1967(1967-05-05), Monte Cristi Province, Դոմինիկյան Հանրապետություն), դոմինիկացի երգիչ, երգերի հեղինակ, երաժիշտ և պրոդյուսեր։ Բոլոր ժամանակների ամենամեծ պահանջարկը վայելող բաչատա ժանրի ներկայացուցիչ։ Հայտնի է որպես 90-ականների սկզբի ժամանակակից բաչատայի առաջնորդներից մեկը։ Մեծ դեր է խաղացել ժանրը վերաձևակերպելու մեջ` ներառելով ռոմանտիկ բառերը, նոր գործիքների օգտագործում, ինչպիսիք են դաշնամուրը և սաքսոֆոնը։

Էնթոնի Սանտոս
Սանտոսը կենդանի կատարելիս
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունDomingo Antonio Santos Muñoz
Նաև հայտնի է որպեսEl Mayimbe, El Bachatú
Ծնվել էՄայիսի 5, 1967
Las Matas de Santa Cruz, Monte Cristi, Դոմինիկյան Հանրապետություն
Երկիր Դոմինիկյան Հանրապետություն
ԺանրերԲաչատա
Մասնագիտություներաժիշտ, կիթառահար և երգիչ
Գործիքներկիթառ
Գործունեություն1990–այսօր
ԼեյբլPlatano Records, Premium Latin Music, Sony Music Latin
Կապված
Կայքanthonysantos.com.do

Վաղ կյանք խմբագրել

Սանտոսը ծնվել է 1967 թվականին Մոնթե Քրիթի նահանգի Լաս Մատաս դե Սանտա Կրուզ քաղաքում գտնվող Կլավելինաս քաղաքում։ Վաղ մանկությունն անցկացրել է ծայրահեղ աղքատության մեջ գյուղական փոքրիկ տանը։ Հայրը հիմնականում բազում մանր գործեր էր անում՝ հիմնականում ոչնչի դիմաց։ Ընտանիքը մնում էր սոված՝ քիչ եկամուտի պատճառով[1]։

Երաժշտական կարիերա խմբագրել

Սանտոսը 1990-ականների սկզբին մուտք է գործել բաչատայի ասպարեզ՝ սկսելով իր կարիերան որպես գուրիա նվագող։ Ռաուլին Ռոդրիգեսը նույնպես իր երաժշտական կարիերան սկսեց Էմթոմիի հետ՝ որպես գուիրա նվագող։ Չնայած նրան, որ Բլաս Դուրանը համարվում է առաջին երաժիշտը, որն օգտագործել է էլեկտրական կիթառ բաչատա ժանրում, և Լուիսին համարվում է առաջին բաչատա կիթառահար, որն օգտագործել է կիթառի ոտնակներ, Էնթոնին առաջինն էր, որ սահմանեց ժամանակակից բաչատայի ձայնը[2]։ Նա դա արեց Alvarez 5084N կիթառի միջոցով։ Նա նաև առաջիններից է, որ օգտագործել է Yamaha APX կիթառների շարքը բաչատայում։ Սանտոսը դարձավ առաջին բաչատա ժանրի ներկայացուցիչը գյուղական համայնքում, որը հասավ մեժ հանդիսատեսի իր «Voy pa'llá» հիթով։ Սանտոսի փափուկ ռոմանտիկ բառերը ավելի ընդունելի էին հասարակությանը, քան մինչև նա գործող բաչատայի ոճը։ Կարճ ժամանակ անց նա դարձավ այդ ժանրի առաջատար ներկայացուցիչ։ Նա հայտնի է որպես El Mayimbe de la Bachata, քանի որ Ֆերնանդո Վիլալոնան արդեն այդ անունն ուներ Սանտոսից առաջ։ Նա նաև հայտնի է որպես El Bachatú, որն այն մականունն է, որով նա ի սկզբանե սկսել է։ Սանտոսը ոչ միայն բաչատա երաժշտության ամենամեծ դեմքերից է, այլ նաև ոգեշնչել է բազմաթիվ բաչատա ժանրի ներկայացուցիչների և երաժիշտների, ինչպիսիք են Ռոմեո Սանտոսը և Լեննի Սանտոսը[3]։ Նա կատարել է տարբեր երգեր Ավենտուրայի և Ռոմեոյի հետ[4][5]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • La Chupadera (1992)
  • La Batalla (1993)
  • Corazón Bonito (1994)
  • Cojelo Ahí (1994)
  • El Mayimbe... y Nada Mas (1995)
  • Sabor Latino (1996)
  • Como Te Voy a Dejar (1997)
  • Me Muero de Amor (1998)
  • Enamorado (1999)
  • El Balazo (2001)
  • Juego de Amor (2002)
  • Sin Ti (2003)
  • Vuelve Amor (Grabado En Vivo) (2004)
  • Lo Nuevo y Lo Mejor (2005)
  • Lloro (2005)
  • Ay! Ven (2006)
  • Vete (2008)
  • Un Muerto Vivo (2009)
  • Mensaje (2010)
  • La Historia De Mi Vida: El Final, Vol 1 (2018)

Կենդանի ալբոմներ խմբագրել

  • El Mayimbe: En Vivo (1999)
  • El Mayimbe, En Vivo: Vol. 2 (2002)
  • En Vivo, Vol. 3: Con Su Nuevo Estilo (2003)
  • Concierto, En Vivo: United Palace (2005)
  • Me Van a Matar Por Las Mujeres (2006)

Հավաքածուներ խմբագրել

  • Grandes Éxitos (2000)
  • Greatest Hits (2001)
  • Todo Éxitos (2002)
  • Siempre Romantico (2006)
  • El Diablo Soy Yo (2011)

Ֆիլմեր խմբագրել

  • Anthony Santos: Documentary by Frédéric Pelle (1996)[6]
  • Concierto, En Vivo: United Palace (Limited Edition) (2005)
  • El Mayimbe En Vivo (2006)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Anthony Santos Su historia 1». YouTube.
  2. David Wayne. «ANTHONY SANTOS BACHATA». iASO Records.
  3. Mark C. Davis (2017 թ․ նոյեմբերի 15). «Aventura's Lenny Santos». Guitar Player.
  4. Joel Moya (2015 թ․ հոկտեմբերի 30). «Anthony and Romeo Santos Profess Their Love for Kink in Bachatarengue Banger "Masoquismo"». Remezcla.(չաշխատող հղում)
  5. «Antony Santos, Credits». Allmusic.
  6. «Antony Santos». Rene feret. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել