Բացել գլխավոր ցանկը

Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը

Էյս Վենտուրա 2: Երբ կանչում է բնությունը (անգլ.՝ Ace Ventura: When Nature Calls), ռեժիսոր Ստիվ Օդեկերկի ֆիլմ[13]։ Գլխավոր դերում հանդես է գալիս Ջիմ Քերրին։ Ֆիլմը «Էյս Վենտուրա: Ընտանի կենդանիների խուզարկուն» (1993) ֆիլմի հաջորդն է։ Առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականի նոյեմբերի 10-ին[14]։

Picto infobox cinema.png
Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը
Ace Ventura: When Nature Calls
Էյս Վենտուրա 2. երբ կանչում է բնությունը.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3]
Թվականնոյեմբերի 10, 1995[4] և դեկտեմբերի 14, 1995[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍտիվ Օդեքերք[2][6][7][8][3][9]
ՊրոդյուսերԳարի Բարբեր
Սցենարի հեղինակՍտիվ Օդեքերք և Ջիմ Քերրի
ԴերակատարներՋիմ Քերրի[1][6][7][8][10][3][9], Իեն Մակնիս[6][7][8][10][9], Սայմոն Քելոու[8][10][9], Մեյնարդ Էզիաշի[10], Բոբ Գանտոն[8][10][9], Սոֆի Օկոնեդո[10], Թոմի Դևիդսոն[10], Բրյուս Սպենս[10], Ադեուալե Ակինուոյե-Ագբաջե[10], Քեն Քիրզինգեր[10] և Լեյֆ Թիլդեն[11]
ՕպերատորԴոնալդ Ի. Թորին
ԵրաժշտությունՌոբերտ Ֆոլք
ՄոնտաժՄալքոլմ Քեմփբել
Պատմվածքի վայրԱֆրիկա
Նկարահանման վայրՀարավային Կարոլինա և Բրիտանական Կոլումբիա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն94 րոպե
Շահույթ212 385 533 ԱՄՆ դոլար[12]
ՆախորդԷյս Վենտուրա: Ընտանի կենդանիների խուզարկուն
ՀաջորդԷյս Վենտուրա կրտսեր

ՍյուժեԽմբագրել

Խուզարկու Էյս Վենտուրան, ում մարմնավորում է Ջիմ Քերրին, զբաղվում է անհետացած կենդանիների փնտրտուքով, հանգամանքների բերումով հայտնվում է մոնախների մոտ։ Նրան առաջարկում են մեծ գումարներ և նա որոշում է վերադառնալ հին և սիրելի աշխատանքին։

Նրա թիրախն անհետացած սպիտակ չղջիկն է՝ աֆրիկյան ցեղի սրբազան կենդանին, որին պետք է գտնել մինչև առաջնորդի դստեր ամուսնությունը։ Թեև հերոսը վախենում է թռչող կենդանիներից, այնուամենայնիվ ստանձնում է առաջադրանքը և անցնում գործի։

Երբ հետախուզման ժամանակ Էյսի վրա հարձակվում են, նա որոշում է պաշտպանություն գտնել հարակից ցեղախմբի տարածքում։ Էյս Վենտուրայի ձեռքն է ընկնում Վաչուտի անունով որսորդի նետը, որն էլ նրան որոշակի հուշումներ է տալիս կենդանուն որոնելիս։

Մեդիտացիայի ժամանակ Վենտուրան կարողանում է ձեռք գցել հիպնոսացնելու համար նախատեսված վզնոցը։ Էյսն ուղևորվում է իր գործատուի մոտ և հայտնում, որ չղջիկին կոնկրետ նպատակներով են առևանգել։

Էյսին այնուամենայնիվ հաջողվում է հայտնաբերել սրբազան կենդանուն։

ԴերակատարներԽմբագրել

  • Ջիմ Քերրի - Էյս Վենտուրա
  • Իեն Մակնիս - Ֆուլտեն Գրինվոլ
  • Սայմոն Քելոու - Վինսենտ Քեբի
  • Մեյնարտ Էզիաշի - Ուդա
  • Բոբ Գանտն - Բարտոն Քուին
  • Սոֆի Օկոնետո - Վաչատիի արքայադուստր
  • Ջեյմոն Ստենդիֆեր - Վաչատիի առաջնորդ
  • Արսենիո "Սոննի" Տրինիդադ - Աշրամ Մոնկ
  • Դեննի Դենիելս - Վաչատուի կախարդ
  • Էնդրյու Ստիլ - Միկ Քեթի
  • Բրյուս Սպենս - Գաջի
  • Ադեվալե Ակինուոյե Ագաբաջե - Խիտու

ԾանոթագրություններԽմբագրել