Էյսիդ ջազ (անգլ.՝ Acid jazz, անգլերեն acid` քիմիական թթու և jazz` ջազ բառերից), երաժշտական ժանր ֆանկ, սոուլ և հիփ հոփ, ինչպես նաև ջազ and դիսկո տարրերով[1][2]։ Էյսիդ ջազը սկիզբ է առել 1980-ականներին Լոնդոնի ակումբներում և տարածվել է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Արևմտյան Եվրոպայում և Բրազիլիայում։ Միացյալ Թագավորություններում հայտնի խմբերից են՝ The Brand New Heavies, D'Influence, Incognito, Us3 և Jamiroquai, իսկ ԱՄՆ-ում՝ Digable Planets։ 1990-ականների կեսերին էլեկտրոնային ակումբային երաժշտության տարածումը հանգեցրեց էյսիդ ջազի նկատմամբ հետաքրքրության անկման, իսկ 21-րդ դարում շարժումը որպես ժանր ավելի քիչ տարբերվող դարձավ։ Շատ խմբեր որոնք կսահմանվեին որպես էյսիդ ջազ, դիտվում են որպես ջազ-ֆանկ, նեո սոուլ կամ ջազ ռեպ։

Acid Jazz Records-ի պատկերանշանը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cook Richard (2005)։ Richard Cook's Jazz Encyclopedia։ London: Penguin։ էջ 2։ ISBN 0-141-00646-3 
  2. «Acid jazz (genre)»։ Grove Music Online (անգլերեն)։ 2001։ ISBN 978-1-56159-263-0։ doi:10.1093/gmo/9781561592630.article.53045։ Վերցված է 28 February 2021