էյմսի սենյակ, եռաչափ օպտիկական խաբկանք առաջացնելու համար օգտագործվող, սխալ ձև ունեցող տարածություն։ Նախագծել է ամերիկացի օֆտալմոլոգ Ալբերտ Էյմսը 1946 թվականին[1]։

Էյմսի սենյակի իրական կառուցվածքը
Տեսահոլովակ Էյմսի սենյակում

Սենյակը այնպես է պատրաստված, որ դիմացից դիտելիս կարծես թե նորմալ է և ունի ուղղահայաց պատեր և առաստաղ։ Իրականում սենյակի ձևը սեղան է, որի ավելի երկար պատը շատ սուր անկյան տակ է գտնվում մյուս պատի հետ և, համապատասխանաբար, բութ անկյան տակ՝ մյուս պատի հետ։ Աջ անկյունը այս ձևով զգալիորեն ավելի մոտ է դիտորդին, քան ձախը։ Համապատասխան աղավաղված շախմատի տախտակի պատկերով պատկերազարդված հատակին և պատերին, տեսողական պատրանքի շնորհիվ, մարդը, ով կանգնած է առջևի անկյունում, կարծես մի հսկա է՝ համեմատած ավելի հեռվում կանգնած մարդու հետ։ Երբ մարդը մի անկյունից մյուս անկյուն է շարժվում, դիտորդին թվում է, թե նա կտրուկ մեծանում, կամ փոքրանում է։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ խաբկանքը կարող է առաջանալ առանց պատերի և առաստաղի օգտագործման` դրա համար բավարար է տեսանելի հորիզոնի առկայությունը (որը իրականում հորիզոնական չէ) համապատասխան ֆոնի դիմաց, ինչպես նաև որպեսզի դիտողի հայացքը ընկնի օբյեկտի վրա, որի բարձրությունը գերազանցում է այդ հորիզոնի բարձրությունը։

Էյմսի սենյակի սկզբունքը լայնորեն օգտագործվում է կինոյում և հեռուստատեսությամբ հատուկ էֆեկտների ստեղծման համար, երբ նորմալ հասակով մարդուն անհրաժեշտ է ցույց տալ որպես հսկա կամ թզուկ` մյուսների համեմատ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ames Room». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.

Մատենագրություն խմբագրել

  • T. Hanitz, E. Sukowski, Bernd Lingelbach: Der Amesraum. In: Deutsche Optiker Zeitung. 51(10), 1996, Seite 34–38
  • J. Dwyer, R. Ashton u. a.: Emmert's Law in the Ames Room. In: Perception. 19, 1990, S. 35–41