Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էմանուել Հակոբյան (դեկտեմբերի 19, 1982, Վրաստան, Նաուխրեբի գյուղ), երգիչ, երաժիշտ, գործիքավորող։

Էմանուել Հակոբյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1982 (41 տարեկան)
ԾննդավայրՎրաստան Նաուխրեբի գյուղ, Վրաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունԵրևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ
ՄասնագիտությունԵրգիչ, երաժիշտ, գործիքավորող

1989-2000 թթ․ սովորել է Նաուխրեբիի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո 2000 թ․ տեղափոխվել է Հայաստան և կրթություն ստացել Երևանի «Սուրբ Թերեզայի» անվան բժշկական համալսարանում՝ Ստոմատոլոգիայի ֆակուլտետում։

2002 թ․-ից համատեղ կրթություն է ստացել Երևանի էստրադային եվ ջազային արվեստի պետական քոլեջում՝ վոկալ բաժնում, ինչպես նաև վաղ տարիքում սովորել է Վրաստանի երաժշտական քոլեջներից մեկի ռիթմիկայի բաժնում և սկսել է տիրապետել ակորդեոնին։

Սովորելու տարիներից սկսած՝ Eman-ը սկսել է զբաղվել երաժշտությամբ, մասնավորապես՝ գործիքավորմամբ և երգչի գործունեությամբ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2003 թ․ ընկերների հետ հիմնել է «AEL Trio» խումբը, որի գեղարվեստական ղեկավարը եղել է Իռեն Գալստյանը։ Խմբի մյուս մասնակիցների հետ Eman-ը ներկայացրել է իր առաջին՝ «Սերը մեզ գտնում է» տեսահոլովակը, ինչպես նաև «AEL Trio» խմբի շրջանակներում Eman-ը մեկնել է մի շարք հյուրախաղերի, մասնակցել է երաժշտական մրցույթների և համերգային ծրագրերի։

Որոշ ժամանակ հետո սկսելով երգչի իր կարիերան՝ Eman-ը մեկը մյուսի հետևից սկսել է ներկայացնել իր անհատական երգերը, որոնցից են «Քո աչքերը», «Ես գիտեմ», «Ժամանակ», «Հավատում եմ» և այլն։ Ժամանակ առ ժամանակ երաժիշտը ստեղծագործել է նաև վրացերենով՝ ներկայացնելով իր հեղինակային ստեղծագործությունները համերգային տարբեր ծրագրերում։

2005 թ․ որպես գործիքավորող հանդես է եկել ամենահայտնի՝ «Աստղային փարթի» նախագծում, որի շրջանակում ներկայացրել է մի շարք հայտնի երգերի remix տարբերակները․ Անահիտ Սիմոնյան՝ «Սիրիր ինձ», Հռիփսիմե Հակոբյան՝ «Դու ինձ ներիր», Արսեն Գրիգորյան՝ «Տես», Արմո՝ «Դու տարար», Թիվ 5՝ «4 տղա»։

Աշխատելով և ստեղծագործելով Էմանուել Հակոբյանը 2012 թ․ հիմնել է իր՝ «Eman music» ստուդիոն։

Նա առաջիններից էր, ով հին երգերը նորովի ներկայացրեց ու դրանցով միլիոնավոր դիտումներ գրանցեց Youtube-ում («Կառուսել», «Քո աչքերը, «Իմ ախպերը», «Անցիր նավակ», «Վույ աման, աման, «Շարժիր թաշկինակը», «Կապույտ աչքեր», «Բինգյոլ», «Ճոճանակ», «Գնանք Հայաստան», «Անուշս, քնքուշս», «Սիրուս կսպասեմ», «Նազ ունի», «Դու ելել ես»)։ Eman-ը ստեղծագործում է արտասահմանյան, հաուս, լատինական ռեգետոն, Moombahton ոճերում, իսկ բոլորովին վերջերս երաժիշտը ստեղծել է երաժշտական մի ոճ, որն ամբողջ աշխարհում գոյություն չունի։

Eman-ը համագործակցել է և շարունակում է համագործակցել ամենահայտնի հայ արտիստների հետ՝ Սիրուշո, Ռազմիկ Ամյան, Մարտին Մկրտչյան, Միհրան Ծառուկյան, Հակոբ Հակոբյան և Արման Հովհաննիսյան, Գևորգ Սիրեկանյան, Գոռ Եփրեմյան, Արմենչիկ, Նարե Գևորգյան, Գայա Արզումանյան, Նարեկ Մեծ Հայք, Ռաֆայել Երանոսյան, Անդո-Ռաֆո և սպիտակցի Հայկո, Գրիգորի Եսայան և այլք։

Տարիների ընթացքում իր գործունեության շրջանականերում Eman-ն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի՝ «Լավագույն գործիքավորող» (2021 թ․)» «Նոր սերնդի գործիքավորող (2019 թ․), «Տարվա լավագույն միքս», «Տարվա լավագույն գործիքավորող», «Պատվոգիր՝ մշտապես բարեգործական ծրագրերին մասնակցություն ցուցաբերելու համար (2014 թ․)», «Պատվոգիր՝ ակտիվ գործունեություն իրականացնելու համար (2012 թ․)», «Պատվոգիր՝ «Երիտասարդության կամք կազմակերպության հետ համագործակցության և մշակութային միջոցառումներին մասնակցելու համար» և այլն։

2019 թ․ Eman-ը ներկայացրել է իր առաջին անհատական «Slamp», իսկ 2021 թ․ իր երկրորդ՝ «The Melody of Nature» տեսահոլովակները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ինչպես Eman-ին հաջողվեց Վրաստանի հեռավոր գյուղից տեղափոխվել Հայաստան և համագործակցել ամենահայտնի հայ արտիստների հետ
  2. «Նույնիսկ ամենաէժան գործիքը գնելու գումար չունեի». Eman-ը՝ Սիրուշոյի հետ համագործակցության, հաջողության հասնելու մասին և ոչ միայն]
  3. Ստեղծել եմ ոճ, որն աշխարհում գոյություն չուներ․ Eman-ը՝ հայտնի երգչուհի Զոյայի հետ համագործակցության և միլիոնավոր դիտումներ ունենալու մասին
  4. Eman-Ը՝ ԶՈՅԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
  5. «Կարողացել ենք դիպչել հայ ունկնդրի սրտին». Eman-ը` Youtube-ում միլիոնավոր դիտումների և նոր ոճի մասին
  6. EMAN. Երաժիշտ, ով առաջիններից էր, որ հին երգերը նորովի ներկայացրեց ու դրանցով միլիոնավոր դիտումներ գրանցեց
  7. Ես և Ֆելիքսն էլ ունեինք այդ մտավախությունը, նման բան չկար․ Eman-ը՝ արտերկրի արտիստների հետ համագործակցելու հեռանկարի և իր հաջողության մասին
  8. Eman-ի անսպասելի առաջարկը Միհրան Ծառուկյանին և երգչի շփոթմունքը Արխիվացված 2021-05-27 Wayback Machine
  9. Յուրաքանչյուրն իր ներաշխարհին մոտ բան կգտնի՝ սեր, կիրք, հանգստություն․․․ Eman-ն՝ իր նոր աշխատանքի մասին Արխիվացված 2021-06-29 Wayback Machine