Էկտոգենեզ(էկտո… և հուն․՝ γενής – ծագում, առաջացում), էվոլյուցիոն ուսմունքի ուղղությունների ընդհանուր անվանում։ Ըստ այդ ուղղությունների, կենդանի բնության պատմական զարգացումը դիտվում է որպես արտաքին միջավայրին օրգանիզմների հարմարվելու ուղղակի, պասսիվ պրոցես։

Էկտոգենեզի կողմնակիցները ժխտում կամ թերագնահատում են կենդանի օրգանիզմների հատկությունները, նրանց զարգացման օրինաչափությունները, ընդունում, որ միջավայրն է «որոշում ամեն ինչ», և փոփոխությունների ուղղության գործում օրգանիզմը ոչ մի դեր չունի։

Չնայած էկտոգենեզը ձևականորեն հակադրվում է ավտոգենեզին, սակայն նույնպես ունի իդեալիստական էություն, ժխտում է ընտրության ստեղծագործական դերը և տանում օրգանիզմի փոփոխության կանխորոշված նպատակահարմարության ընդունման։ Էվոլյուցիոն ուսմունքում էկտոգենետիկ ուղղությունը մեխանոլամարկիզմն է։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 43