Էկոլոգիայի կառավարում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էկոլոգիական մենեջմենթը կորպորատիվ կառավարման ընդհանուր համակարգի մասն է, որն ունի հստակ կազմակերպչական կառուցվածք և նպատակ է դնում հասնել էկոլոգիական քաղաքականությում առաջադրված դիրքերին՝ շրջակա միջավայրի պահպանության ծրագրերի իրականացման միջոցով։
Պատմություն
խմբագրել1992 թվականին Ռիո-դե-Ժանեյրոյում կայացավ պետությունների ղեկավարների գագաթնաժողով՝ նվիրված մարդկային հասարակության և բնության կայուն զարգացմանը, որտեղ մասնավորապես ընդունվեց XXI դարի Օրակարգը։ Գագաթնաժողովում նաև որոշվել էր, որ էկոլոգիական մենեջմենթը պետք է դասել արդյունաբերական գործունեության և ձեռներեցության կայուն զարգացման վճռական դոմինանտությանը և բարձր առաջնայնությանը։ 1993 թ.-ին Համաշխարհային առևտրային համաձայնությանը նվիրված բանակցությունների ուռուգվայական փուլում որոշում ընդունվեց էկոլոգիական մենեջմենթի միջազգային չափանիշների ստեղծման վերաբերյալ։.Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) իր շրջանակներում կազմակերպեց տեխնիկական կոմիտե 207 (TC 207), որը սկսեց ISO 14000 շարքի չափանիշներ սահմանել, որոնցով որոշվում էին էկոլոգիական մենեջմենթի համակարգերի գործունեության սկզբունքները։ 1996 թ.-ին թողարկվեց ISO 14001 առաջին և հիմնական չափանիշը (2004 թ.-ին վերանայված). 1998 թ. (Госстандарт) Պետչափանիշը հրապարակեց տեքստ ռուսերենով որպես ազգային ГОСТ Р ИСО 14001-98 (վերանայված 2007 թ.-ին), ինչպես նաև ժամանակի ընթացքում գործարկեց ISO 14000 շարքի մնացած չափանիշները։ 1993 թ.-ին Եվրամիությունը մտցրեց էկոլոգիական մենեջմենթի սեփական չափանիշը EMAS (Եվրամիության էկոմենեջմենթի և աուդիտի ընդհանուր կառուցվածք)։ 2000 թ.-ին այն վերանայվեց և ձեռնարկությունների էկոլոգիական մենեջմենթի համակարգի պահանջների մասում այն ուղղակիորեն վկայակոչում է ISO 14001 չափանիշի պահանջները։
Կառուցվածք
խմբագրելԷկոլոգիական մենեջմենթի համակարգը ունի հետևյալ փոխկապակցված կառուցվածքային տարրերը.
- Հաստատված էկոլոգիական քաղաքականություն
- Էկոլոգիական մենեջմենթի համակարգի պահպանման համար պատասխանատու անձնակազմ
- Վերահսկողություն նորմատիվաիրավական պահանջներին հետևելու նկատմամբ
- Էկոլոգիական ոլորտների նույնականացման և գնահատման գործընթաց
- Շրջակա միջավայրի պահպանման խնդիրների և նպատակների առաջադրում
- Էկոլոգիական ծրագրի ձևավորում
- Էկոլոգիական մենեջմենթի համակարգի փաստաթղթային ապահովում
- Գործողությունների կառավարում
- Անձնակազմի ուսուցում
- Էկոլոգիական մշտադիտարկում (մոնիթորինգ)
- Ճշգրտող և նախազգուշացնող գործողություններ
- Համապատասխանության անընդհատ գնահատումը էկոլոգիական աուդիտի օգնությամբ
- Վերլուծություն ղեկավարության կողմից
Էկոլոգիական մենեջմենթի համակարգերի տարածում
խմբագրելՁեռնարկությունները կարող են իրականացնել սերտիֆիկացում հենց ISO 14001 միջազգային չափանիշով կամ ազգային օբյեկտիվ չափանիշով։ 1996 թ.-ին աշխարհում գրանցված էին էկոլոգիական մենեջմենթ ունեցող 1491 կազմակերպություններ, 2000 թ.-ին՝ 22897 կազմակերպություններ, 2004 թ.-ին՝ 72877։ Ռուսաստանում առաջաին ձենարկությունը, որը ստեղծեց էկոլոգիական մենեջմենթի համակարգ, ի հայտ եկավ 1998 թ.-ին, 2004 թ.-ի ավարտին այդպիսի ձեռնարկությունները 127-ն էին։ 2009 թ.-ի հուլիսին էկոլոգիական մենեջմենթի համակարգեր գործառնվեցին 300 ռուսական կազմակերպություններում։