«Էլֆերի թագավորը» (անգլ.՝ The King of the Elves), Ֆիլիպ Դիկի պատմվածքը, որն առաջին անգամ հրատարակվել է «Beyond Fantasy Fiction» ամսագրում 1953 թվականին[1]։

Էլֆերի թագավորը
ՀեղինակՖիլիպ Կինդրեդ Դիք
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1953

Սյուժե խմբագրել

Ծերուկ Շադրակ Ջոնսը հանդիսանում է Դերիվիլլ քաղաքի հին ճանապարհի մոտ գտնվող բենզալցակայանի սեփականատերը։ Հաճախորդները շատ չեն, քանի որ քսան կիլոմետր հեռավորության վրա գտնվում է որակով մի բենզալցակայան, որը նախընտրում են հաճախորդների մեծամասնությունը։ Նա քիչ գումար է աշխատում, սակայն դա բավական է միայնական ծերուկին ապրելու համար։

Մի անգամ երեկոյան Շադրակը իր բենզալցակայանի մետ էլֆերի ջոկատ է տեսնում, որոնք եկել էին իրենց թագավորի հետ. ջոկատը ջախջախված էր տռոլների կողմից, վարար անձրև էր գալիս, և բոլորը թրջվել էին։ Ծերուկը նրանց իր մոտ է հրավիրում։ Շուտով էլֆերի արքան մահանում է, սակայն մահից առաջ ասում է, որ նոր թագավորը դառնա իրենց ապաստարան տվող մարդը՝ Շադրակը։

Էկրանավորում խմբագրել

Walt Disney Animation Studios աշխատում է էկրանավորման վրա։ Պրոեկտի անոնսը տեղի է ունեցել թվականին, ի սկզբանե ֆիլմը պետք է նկարահաներին «Եղբայր արջը» մուլտֆիլմի ռեժիսորները[2]։ Ռելիզը նշանակվել էր 2012 թվականին, սակայն ֆիլմը այլևս չշարունակեցին նկարահանել 2009 թվականի դեկտեմբերին[3]։ 2010 թվականի հուլիսին «Էլֆերի թագավոր»-ի աշխատանքները շարունակվեցին, ռեժիսորը դարձավ Քրիս Ուիլյամսը՝ «Վոլտ»-ի ռեժիսորը[4]։ 2011 թվականի հունիսիսն նոր ռեժիսոր, ինչպես նաև սցենարիստ է նշանակվում Մայքլ Մարկովիցը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Philip K. Dick Bibliography». Philip K. Dick Bookshelf. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «The Walt Disney Studios Rolls Out Slate of 10 New Animated Motion Pictures Through 2012» (Press release). The Walt Disney studios via PR Newswire. 2008 թ․ ապրիլի 8. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
  3. Cohen, David (2010 թ․ ապրիլի 26). «Blaise to head Digital Domain Florida». Variety. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  4. Connelly, Brendon (2010 թ․ օգոստոսի 3). «Disney Futures – Including The On-Again King Of the Elves». Bleeding Cool. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. Graser, Marc; Sneider, Jeff (2011 թ․ հունիսի 29). «Disney revives 'King of the Elves' toon». Variety. Վերցված է 2011 թ․ հունիսի 30-ին.