HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էլիպս (այլ կիրառումներ)

Էլիպս, հայկական հարդ ռոք խումբ։ Հիմնվել Է 1986 թվականին Երևանում։ Խումբը ունի շուրջ 70 երգ, որոնք գրվել են հիմնականում 1986-1999 թվականներին։

Էլիպս
Elips at tiknikayin2.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրևանԵրևան
ԺանրերԾանր ռոք
Գործունեություն1986-ից
ԿայքMySpace
Անդամներ
Ռոման Մխիթարյան (վոկալ)
Ստեփան Բերուջանյան (կիթառ)
Ստեփան Գոմչյան (բաս)
Ռադիոն Վանյան (ստեղնաշար)
Արամ Պետրոսյան (հարվածային)
Նախկին անդամներ
Վարդան Մամիկոնյան (հարվածային)
Elips Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

«Էլիպս» խումբը կազմավորվել է 1986 թվականին, և առաջին համերգը տվել է նույն թվականի մարտին։ Խմբի մասնակիցներն էին՝ Ռոման Մխիթարյան (վոկալ), Ստեփան Բերուջանյան (կիթառ), Հրաչյա Գրիգորյան (բաս կիթառ), Ռադիոն Վանյան (ստեղնաշար) և Վարդան Մամիկոնյան (հարվածային)։ Շուտով Վարդանը լքում է խումբը, և իրեն է փոխարինում Արամ Պետրոսյանը (Բատյա), դառնալով խմբի նոր թմբկահարը։ 1986 թ. ամռանը խումբը մեկնեց Լատվիա, ուր ելույթ ունեցան լատվիական «Պիլիգրիմ» խմբի հետ։ Կարճ ժամանակահատվածում խումբը մեծ ճանաչում ձեռք բերեց Հայաստանում և բազում ելույթներ ունեցավ։ Ճանաչման հետ մեկտեղ խումբը վաստակեց նաև մեծ տհաճության՝ սովետական իշխանությունների կողմից, և արդեն 1986 թ. վերջին Էլիպսը արգելվեց, հայտարարվելով «հակախորհրդային»։ Չնայած այդ փաստին, խումբը շարունակեց իր գործունեությունը ընդհատակյա, դառնալով էլ ավելի հայտնի։ Արգելքի հիմնական պատճառն էր հանդաիսանում այն թվականներին ղեկավարության կողմից «լկտի» համարվող «Գորբաչով …..» և «Պոլիտբյուրո ….» երգերը, որտեղ խորհրդային իշխանությունները ենթարկվում էին խիստ քննադատության։

1987 թվականին, բազում ռոք-փառատոնների հայտնվելու հետ մեկտեղ, Էլիպսը մասնակցեցին գրեթե բոլոր փառատոններին Հայաստանում, համերգներով հանդես էին գալիս Հայաստանի տարբեր շրջաններում։

Ակտիվ ստեղծագործական գործունեությունը շարունակվեց մինչ 1992 թվականը, երբ խմբի անդամները որպես կամավորականներ մեկնեցին Արցախյան պատերազմում մասնակցելու։ 1992-1994 թվականներին, մարտական գործողությունների ընթացքում, խմբին մի քանի անգամ հաջողվեց ելույթներ ունենալ համերգներին և փառատոններին։ Պատերազմից հետո խումբը սկսեց ձայնագրել նոր երգեր, համերգներով հանդես ունեցան Հայաստանի և Արցախի գրեթե բոլոր քաղաքներում, նաև ելույթներ ունեցան Ռուսաստանում և Բալթյան երկրներում։ 2011 թ. մայիսի 20-ին թողարկվեց խմբի հոբելյանական «Էլիպս Հարդ Ռոք» ալբոմը։

ԿազմըԽմբագրել

  • Ռոման Մխիթարյան, վոկալ
  • Ստեփան Բերուջանյան, կիթառ
  • Ստեփան Գոմչյան, բաս
  • Ռադիոն Վանյան, ստեղնային
  • Արամ Պետրոսյան, հարվածային

ՍկավառակագրությունԽմբագրել

  • 2011 «Էլիպս Հարդ Ռոք»

Արտաքին հղումներԽմբագրել