Էլեն Էգլին

Ամերիկացի գյուտարար

Էլեն Էգլին (անգլ.՝ Ellen Eglin, 1849 կամ 1836, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - 1916, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), աֆրո-ամերիկացի գյուտարար, ով հորինել է արդուկիչ մեքենան և լվացքի մեքենան։

Էլեն Էգլին
Ծնվել է1849 կամ 1836
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Մահացել է1916
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար

Կենսագրություն խմբագրել

Էլեն Էգլինը ծնվել է 1849 թվականին Վաշինգտոնում։ Եղել է տնային տնտեսուհի և կառավարական գրագիր։

 
19-րդ դարի արդուկիչ մեքենայի օրինակ

Գյուտը խմբագրել

1800-ական թվականներին նա հորինել է հատուկ տեսակի հագուստի արդուկիչ մեքենա, որը մեկ շրջանակի վրա ուներ երկու գլաններ՝ ամրացված կեռիկի վրա։ Հագուստը պետք է անցներ այդ երկու գլաններով, և երբ կեռիկը թեքվում էր, ջուրը հագուստից դուրս էր արտամղվում։ Արդուկիչ մեքենան կազմված էր երկու փայտե ոտքերից, որոնք ամրացված էին կեռիկով և հնարավորություն էին տալիս ոտքերին պտտվել։ Այս գյուտը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ հագուստը դեռևս լվանում էին ձեռքով։ Ուստի սա զարմանալի գյուտ և հայեցակարգ էր։ Էգլինը որոշեց 18 դոլարով վաճառել իր արտոնագիրը «սպիտակ անձի, ով շահագրգռված էր արտադրական ապրանքով»[1]։ 1890 թվականի ապրիլին Էգլինը գյուտի մասին մեջբերում էր հետևյալ կերպ.

  Դուք գիտեք, որ ես սևամորթ եմ։ Եթե պարզվեր, որ սև կինն է արտոնագրված գյուտի հեղինակը, սպիտակամորթ կանայք չէին գնի մեքենան։ Ես վախեցա շուկայում հայտնի լինելուց մաշկիս գույնի պատճառով[2]։  

Գյուտի գնորդն արժանացել է զգալի դրամական պարգևների։

Հետագա գործունեություն խմբագրել

Հագուստի արդուկիչի վաճառքից հետո Էգլինը հույս ուներ արտոնագրելու երկրորդ սարքը։ Նա ինքն էր ֆինանսավորում այս գյուտը և ցանկանում էր այն արտոնագրել, որպեսզի բոլորն իմանան, որ «գյուտը սևամորթ կնոջ աշխատանք է»[1]։ Նա ցանկություն ուներ ցուցադրելու նոր մոդելը «Կանանց միջազգային արդյունաբերական գյուտարարների կոնգրեսում», սակայն երբեք չարտոնագրեց այն։ Ի դեպ, չկա տեղեկատվություն, որը նա երբևէ ստեղծել է այս գյուտը։ Նա մարդահամարի գրասենյակում աշխատանքի անցավ որպես գրագիր[3]։ Էգլինը հազվագյուտ աֆրո-ամերիկացի կին գյուտարարներից էր։ Չնայած Էգլինի գյուտը դարձավ շատ հաջող, դեռևս առկա է աղբյուրների բացակայություն Էգլինի կյանքի իրադարձությունների վերաբերյալ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sullivan, Otha (October 28, 2001). Black Stars: African American Women Scientist and Inventors. Wiley. ISBN 9780471387077.
  2. Warrick, Pamela (September 23, 1992). "Mothers of Invention". Los Angeles Times.
  3. Sluby, Patricia (2004). The Inventive Spirit of African Americans. Connecticut: Prseger Publisher. p. 128.

Արտաքին հղումներ խմբագրել