Էդուարդ Անատոլևիչ Չուդնովսկի (հունվարի 3, 1991(1991-01-03)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Էդուարդ Չուդնովսկի
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ հունվարի 3, 1991(1991-01-03)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Մոսկովյան մասնավոր ֆուտբոլային դպրոցի սան է։ Այնտեղ նա սովորել է մինչև 14 տարեկանը, որից հետո տեղափոխվել է ԲԱՏԷ-ՌՄ։ 1991 թվականին ծնվածների թիմը՝ Վադիմ Մուրսալովի գլխավորությամբ, բազմիցս բարձր տեղեր է գրավել Բելառուսի երիտասարդական առաջնությունում։ Չուդնովսկին, որը խաղում էր «հարձակվողների մոտ» դիրքում, և նրա գործընկերները, այդ թվում՝ Ռոման Ստեպանովը, Կիրիլ Ալեքսիյանը և Օլեգ Պատոցկին, երկու անգամ արծաթ են նվաճել, մեկ անգամ՝ բրոնզ։ Իսկ մարզիչ Դմիտրի Շևչուկի գլխավորությամբ բավական մեծ խմբով տեղափոխվել են «դեղնակապույտների» դուբլ։

Չուդնովսկին այնտեղ անցկացրել է չորս մրցաշրջան և գործել ոչ միայն դաշտի կենտրոնում, այլև կիսապաշտպանության ձախ եզրում։ Էդուարդին հիշել են «ստանդարտների» կատարմամբ, գրոհը ցրելու, խելացի փոխանցում տալու, հեռվից ճեղքելու ունակությաամբ։ 2011 թվականին նա պահեստային թիմերի կազմում դարձել է Բելառուսի առաջնության հաղթող՝ 33-ից մասնակցելով 32 հանդիպման։

ԲԱՏԷ-ի հիմնական թիմի համար Չուդնովսկին երկու հանդիպում է անցկացրել 2011/12 թվականներին։ Նա փոխարինման է դուրս եկել «Գորոդեայի» և Բրեստի «Դինամոյի» հետ հանդիպումների վերջնամասում։

Հաջորդ տարվա սկզբին որոշվեց ֆուտբոլիստին տալ նոր ասպարեզ, նա հասցրեց չորս սեզոն խաղալ «Դնեպր Մոգիլյով», «Բելտրանսգազ Սլոնիմ» և «Պինսկ Վոլնա» ակումբներում[2]։

2014 թվականին նա ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ ԲԱՏԷ-ից։ Փետրվարի վերջին տեղափոխվել է Երևանի Արարատ[3]։ Սակայն Չուդնովսկին երկար չմնաց հայկական ակումբում և վերադարձավ Բելառուսի առաջնություն՝ տեղափոխվելով Կլեցկ։

2015 թվականի սկզբին նա պայմանագիր է կնքել Լիդա ֆուտբոլային ակումբի հետ[4]։ Նա դարձավ թիմի առաջատարներից մեկը, անցկացրեց բոլոր 30 հանդիպումները 2015 թվականի մրցաշրջանում, 2016 թվականի սկզբին նա տեղափոխվեց Սմորգոն, որտեղ նույնպես հենակետային խաղացող էր։ 2018 թվականի առաջին կեսում նա անցկացրել է ընդամենը չորս հանդիպում և հուլիսին լքել թիմը՝ միանալով Օրշային։ Մրցաշրջանի ավարտին նա հեռացավ «Օրշա» ակումբից։

2019 թվականի ապրիլին միացել է «Մոլոդեչնո»-ին, որտեղ ելույթ ունեցավ մինչև ամառ։

Ազգային հավաքական խմբագրել

Չուդնովսկին 2007 թվականին հանդես է եկել Բելառուսի մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում՝ նրա կազմում 3 հանդիպում անցկացնելով։ Ինչպես նաև Էդուարդը 3 հանդիպում է անցկացրել Բելառուսի երիտասարդական հավաքականի կազմում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Чудновский в «БАТЭ»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  3. Эдуард Чудновский пополнил ереванский «Арарат»
  4. «Ковалюк, Чудновский и Лозко пополнили ряды «Лиды»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել