Էդգար Շաթիրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաթիրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Էդուարդի Շաթիրյան (օգոստոսի 18, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ։
Էդգար Էդուարդի Շաթիրյան | ||
պետական գործիչ | ||
| ||
---|---|---|
13 հունիսի 2015 - | ||
Նախորդող | Արեգ Շուշյան | |
Հաջորդող | ներկայումս պաշտոնավարում է | |
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | |
Գիտական աստիճան՝ | Իրավաբանական գիտությունների թեկնածու | |
Ծննդյան օր | 18 օգոստոսի 1980 թ. | |
Ծննդավայր | Երևան |
Կրթություն
խմբագրել- 1996-2000 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը։
- 2000-2002 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան։
- 2002-2005 թթ. - սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու (2005)։ Շուրջ 25 գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ և համահեղինակ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 2002-2005 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության երկրորդ կարգի մասնագետ։
- 2004-2006 թթ. - դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնում։
- 2007 թ. - եղել է ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական։
- 2006-2010 թթ. - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ։
- 2010 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։
- 2014 թվականից - ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի խորհրդի քարտուղար։
- 2015 թ. հունիսի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի առաջարկությամբ նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ մինչև 2018 թ. հունվարի 10-ը պաշտոնավարման ժամկետով[1]։
Անկուսակցական է։