Զրույցներ բուխարու մոտ (անգլ.՝ Fireside chats), ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի ամերիկացիներին մի շարք ռադիոդիմումների ընդհանուր անվանումը։ 1933 թվականից մինչև 1944 թվականը 30 ռադիոհաղորդում է տեղի ունեցել, որոնց ընթացքում լուսաբանվում էին ընթացիկ քաղաքական և տնտեսական հարցերը։ «Զրույցները» դարձել են ԱՄՆ բարձրագույն պետական անձի և այդ պետության քաղաքացիների միջև շփման ուղիղ և վստահելի օրինակ, իսկ Ռուզվելտին ընտրողների շրջաններում բարձր հանրամատչելիություն են ապահովել, որը երբեմն համեմատում էին Աբրահամ Լինքոլնի հանրամատչելիության հետ[1]։ Ռադիոյի օգնությամբ Ռուզվելտը արմատախիլ էր անում բոլոր բամբասանքները և հիմնավոր և հասկանալի կերպով բացատրում սպասվող փոփոխությունները[2]։ Ռադիոհաղորդման ֆորմատը Ռուզվելտին հատկապես այն բանի պատճառով էր հարմար, որ ցույց չէր տալիս գոտուց ներքև իր կաթվածահարությունը։

Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը հերթական ռադիոդիմումից հետո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Eric Foner., Give Me Liberty! An American History — 759 էջ։
  2. Lumeng (Jenny) Yu., The Great Communicator: How Roosevelt's Radio Speeches Shaped American History։