Զուլու Սոֆոլա

նիգերիացի դրամատուրգ

Զուլու Սոֆոլա (անգլ.՝ Zulu Sofola, Nwazuluwa Onuekwuke Sofola, հունիսի 22, 1935(1935-06-22)[1], Issele-Uku, Aniocha North, Դելտա, Նիգերիա[1] - սեպտեմբերի 5, 1995(1995-09-05)[2])[4], նիգերիացի առաջին կին դրամատուրգն է, ում ստեղծագործությունները հրատարակվել են։ Աֆրիկայում թատերական արվեստի առաջին կին պրոֆեսորն է։

Զուլու Սոֆոլա
Ծնվել էհունիսի 22, 1935(1935-06-22)[1]
ԾննդավայրIssele-Uku, Aniocha North, Դելտա, Նիգերիա[1]
Վախճանվել էսեպտեմբերի 5, 1995(1995-09-05)[2] (60 տարեկան)
Մասնագիտությունդրամատուրգ, ռեժիսոր, գրող և համալսարանի պրոֆեսոր
ՔաղաքացիությունFlag of Nigeria.svg Նիգերիա
ԿրթությունԱմերիկյան կաթոլիկ համալսարան[3], Virginia Union University?[3], Southern Baptist Theological Seminary? և University of Ibadan?
ԱշխատավայրUniversity of Ibadan? և University of Ilorin?

ԿենսագրությունԽմբագրել

Սոֆոլան ծնվել է 1935 թվականին Նիգերիայի Դելտա նահանգի Այզել Ուկու քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Ասաբայի տարրական դպրոցում, այնուհետև սովորել է Ագբորի աղջիկների ամերիկյան բապտիստական ավագ դպրոցում։ Պատանեկությունն անցել է ԱՄՆ-ում։ Անգլերենի բակալավրի աստիճան ստացել է Վիրջինիայի միութենական համալսարանից, թատերագիտության մագիստրոսի աստիճան՝ Ամերիկայի կաթոլիկ համալսարանից (1965)[4]։ 1966 թվականին վերադարձել է Նիգերիա, դասավանդել Օյո նահանգի Իբադանի համալսարանի թատերական արվեստի բաժնում, որտեղից էլ ստացել է դոկտորի կոչում։

Կվարա նահանգի Իլորինի համալսարանում դասավանդել է թատերագիտություն, այնուհետև նշանակվել է նույն համալսարանի կատարողական արվեստի բաժնի ղեկավար։ Սոֆոլոն եղել է երգիչ, պարող, դրամատուրգ։ Թատրոնի և հեռուստատեսության համար գրել և բեմադրել է տարբեր պիեսներ, այդ թվում «King Emene» ստեղծագործությունը։ Նրա պիեսների շարքում կան և՛ պատմական ողբերգություններ, և՛ ընտանեկան կատակերգություններ, որտեղ օգտագործում է ավանդական և ժամանակակից աֆրիկյան պարամետրեր[5]։ Սոֆոլան կիրառելով «մոգական, առասպելական, ծիսական տարրեր՝ ուսումնասիրում է ավանդականի և մոդեռնի միջև կոնֆլիկտը, որտեղ առկա է տղամարդու հարատև գերակայությունը»[6]։ Սոֆոլան համարվում է նիգերիական գրականության ականավոր կանացից մեկը[7]։

Սոֆոլայի հաճախակի բեմադրվող պիեսներից են «Wedlock of the Gods» (1972) և «The Sweet Trap» (1977)[6]:

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացել է պրոֆեսոր Ադեյեմի Սոֆոլայի (Adeyemi Sofola) հետ[4], ունեցել են 5 երեխա։

ՄահԽմբագրել

Սոֆոլան մահացել է 1995 թվականին, 60 տարեկան հասակում, ամուսնու մահից 6 ամիս հետո[4]։

ԵրկերԽմբագրել

  • The Deer Hunter and The Hunter's Pearl (1969), London: Evans Brothers.
  • The Disturbed Peace of Christmas (1971), Ibadan: Daystar Press.
  • Wedlock of the Gods (1972), Ibadan: Evans.
  • The Operators, Ibadan: Ibadan University, 1973.
  • King Emene: Tragedy of a Rebellion (1974), Heinemann Educational Books. ISBN 0-435-92860-0
  • The Wizard of Law (1975), Evans Bros. ISBN 0-237-49951-7
  • The Sweet Trap (1977), Ibadan: Oxford University Press. ISBN 0-19-575386-0
  • Old Wines Are Tasty (1981), Ibadan: Oxford University Press. ISBN 978-154-499-6
  • Memories in the Moonlight (1986), Ibadan: Evans Brothers.
  • Queen Omu-ako of Oligbo, Buffalo: Paul Robeson Theatre, 1989.
  • Eclipso and the Fantasia, Illorin, Nigeria: 1990.
  • The Showers, Illorin, Nigeria, 1991.
  • Song of a Maiden: A Play, Illorin, Nigeria: Heinemann, 1992.
  • Lost Dreams and Other Plays, Ibadan: Heinemann, 1992.

ԳրականությունԽմբագրել

  • Simon Gikandi (2002), Encyclopedia of African Literature, Routledge. ISBN 0-415-23019-5 - p. 502
  • Gilbert, H. (1996), Post-Colonial Drama: Theory, Practice, Politics, Routledge. ISBN 0-415-09024-5 - p. 183 (on Sofola's use of proverbs).
  • Kolawole, M. E. M. (1999), Zulu Sofola: her life & her works, Caltop Publications (Nigeria). ISBN 978-33187-9-9

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Zulu Sofola
  2. 2,0 2,1 2,2 Adekoya O. Zulu Sofola's Place in the West African Women Writers Canon
  3. 3,0 3,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Biography Archived 2013-03-30 at the Wayback Machine., ′Zulu Sofola official website.
  5. Margaret Busby, Daughters of Africa: An International Anthology of Words and Writings by Women of African Descent, London: Jonathan Cape, 1992, p. 450.
  6. 6,0 6,1 "Sofola, Zulu", in Martin Banham, Errol Hill & George Woodyard (eds), The Cambridge Guide to African & Caribbean Theatre, Cambridge University Press, 1994; p. 82.
  7. Africa Database

Արտաքին հղումներԽմբագրել