Զիփ2
Zip2-ը մի ընկերություն էր, որը տրամադրում և լիցենզավորում էր թերթերի առցանց քաղաքային ուղեցույց[1]։ Ընկերությունը հիմնադրվել է Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքոոմ 1995 թվականին եղբայրներ Իլոն և Քիմբալ Մասկերի և Գրեգ Քուրի կողմից[2]։ Սկզբում Գլոբալ Լինքը աշխատում էր տեղական ընկերությունների հետ[3], սակայն հետագայում սկսեց օժանդակել թերթերի առցանց ուղեցույցներին, նախքան Compaq Computer-ի կողմից ձեռք բերվելը[4]։
Զիփ2 | |
---|---|
Տեսակ | ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1995 |
Հիմնադիր | Իլոն Մասկ և Kimbal Musk? |
Վայր | Պալո Ալտո, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մայր ընկերություն | Compaq |
Պատմություն
խմբագրելԳլոբալ Լինք Ինֆորմացիոն ցանցը հիմնադրվել է 1995 թվականին Իլոն և Քիմբալ Մասկ եղբայրների և Գրեգ Կուրիի կողմից Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում, մի քանի ներդրողների չնչին գումարով[5], և Կուրիի կողմից հատկացված 6,000 ԱՄՆ դոլարով[3]։ Էշլի Վենսի Իլոն Մասկի կենսագրության գրքի մեջ ասվում է, որ Մասկի հայրը, Էրոլ Մասկը, այդ ժամանակահատվածում տրամադրել է 28,000 ԱՄՆ դոլար, սակայն Մասկը հետագայում հերքել է այդ փաստը[5]։
Սկզբում Գլոբալ Լինքը տեղական ընկերություններին տրամադրում էր օգտատերերին կապող և ուղղորդող ծառայություններ[3]։ Առաջին համակարգը ստեղծելու համար Իլոն Մասկը միացրել է անվճար Նավտեք տվյալների բազան, Պալո Ալտոյի բիզնեսների տվյալների բազայի հետ[3]։
1996 թվականին Գլոբալ Լինքը Մոհր Դավիդով Ձեռնարկությունից ստացել է 3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում և պաշտոնապես փոխել է իր անունը Zip2[3] Դավիդով Ձեռնարկությունը փոխեց Zip2- ի հիմնարար ռազմավարությունը։ Իլոն Մուսկը նշանակվել էր գլխավոր տեխնոլոգիայի պատասխանատու և Ռիչ Սորկին դարձել էր գլխավոր գործադիր տնօրեն։ Zip2-ն իր «պաշտոնական կարգախոսը» անվանեց «Մենք ուժ ենք տալիս»։ Zip2-ը համագործակցեց Նյու Յորք Թայմսի, Նայթ Ռիդրի և Hearst կորպորացիայի հետ և նրա համագործակցությունը թերթերի հետ, այն դարձրել է «ԱՄՆ-ի թերթերի ոլորտի առցանց քաղաքային ուղեցույցերի առաջնորդը», ըստ «Խմբագիր և Հրատարակիչ» պարբերականի[6]։
1998 թվականին ընկերությունը համագործակցել է մոտ 160 թերթերի, այդ թվում ` Նյու Յորք Թայմսի հետ։ Հիմնադիր Իլոն Մասկի խոսքերով, այդ թերթերից 20-ը հանգեցրել են լայնածավալ քաղաքի ուղեցույցներին։ Նյու Յորք Թայմսը հաղորդել է, որ Zip2-ը նաև թերթեր է տրամադրել առցանց գրացուցակով, օրացույցով և էլեկտրոնային փոստով, իրենց հիմնական առաջարկի հետ միասին[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Outing, Steve (1997 թ․ հոկտեմբերի 24). «Zip2 Plays Up National Network Card». Editor & Publisher. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Elon Musk». Foundation 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Vance, Ashley (2015). Elon Musk: Tesla, SpaceX, and the Quest for a Fantastic Future. HarperCollins. ISBN 9780062301239.
- ↑ Napoli, Lisa (1999 թ․ փետրվարի 17). «Compaq Buys Zip2 to Enhance Altavista». The New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 5,0 5,1 Strauss, Neil (2017 թ․ նոյեմբերի 15). «Elon Musk: The Architect of Tomorrow». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին. «One thing he claims is he gave us a whole bunch of money to start, my brother and I, to start up our first company [Zip2, which provided online city guides to newspapers]. This is not true," Musk says. "He was irrelevant. He paid nothing for college. My brother and I paid for college through scholarships, loans and working two jobs simultaneously. The funding we raised for our first company came from a small group of random angel investors in Silicon Valley.»
- ↑ Outing, Steve (1998 թ․ օգոստոսի 31). «Zip2's Evolving City Site and Portal Strategy». The Editor And Publisher. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Flynn, Laurie (1998 թ․ սեպտեմբերի 14). «Online City Guides Compete in Crowded Field». The New York Times on the web. The New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 10-ին.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |