Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ԶԱՀ, Հայաստանում գործող հիմնադրամ, որի նպատակն է ապահովել Հայաստանի զինված ուժերի «զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների սոցիալական բարօրությունը»[1]։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | հիմնադրամ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2017 |
Կայք | zinapah.am |
Հիմնադրամն աշխատում է բացարձակ թափանցիկության սկզբունքով, ինչը նշանակում է, որ հիմնադրամի կայքի միջոցով կարելի է տեսնել քաղաքացու կողմից կատարված թե՛ պարտադիր վճարումները և թե՛ նվիրաբերությունները։ Յուրաքանչյուր պահի կարելի է տեսնել նաև Հիմնադրամի կողմից հավաքագրված միջոցների և իրականացված հատուցումների չափը[1]։
Առաքելություն խմբագրել
Ինչպես նշված է պաշտոնական կայքում, հիմնադրամի առաքելությունն է ապահովել «զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների սոցիալական բարօրությունը», ինչպես նաև «յուրաքանչյուրին խրախուսել սատար կանգնել հայկական բանակի քաջերին՝ նվիրատվություն կատարելով վերջիններիս կյանքի ապահովագրության համար»[1]։
Պատմություն խմբագրել
2017 թվականի հունվարի 1-ից հիմնադրամը հատուցումներ է դրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին[1]։
Ֆինանսների կազմավորում խմբագրել
Հիմնադրամի ֆինանսական գլխավոր աղբյուրն է հանդիսանում Հայաստանում աշխատող անձանց կողմից աշխատավարձից պարտադիր կերպով փոխանցվող ամսական 1000 դրամը[1]։
Հոգաբարձուների խորհուրդ խմբագրել
Հիմնադրամն ունի հոգաբարձուների խորհուրդ, որի կազմի մեջ են մտնում Իրինա Սեյլանյանը, Ադամ Կաբլանյանը, Ժոզեֆ Սիմոնյանը, Անահիտ Ադամյանը և Դավիթ Հակոբյանը[2]։