Զինաիդա Վասիլևնա Տակշեևա (ռուս.՝ Зинаида Васильевна Такшеева, հուլիսի 5, 1930(1930-07-05)[1], Եմեցկ (գյուղ, Խոլմոգորսկի շրջան), Հյուսիսային երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 2015(2015-01-26), Պետերգոֆ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս բանաստեղծուհի, գրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1992)։ Ն. Գոգոլի անվան գրական մրցանակի դափնեկիր (2006), Պ. Երշովի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր (2006)։

Զինաիդա Տակշեևա
Ծնվել էհուլիսի 5, 1930(1930-07-05)[1]
ԾննդավայրԵմեցկ (գյուղ, Խոլմոգորսկի շրջան), Հյուսիսային երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 26, 2015(2015-01-26) (84 տարեկան)
Վախճանի վայրՊետերգոֆ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտությունարձակագիր և բանաստեղծուհի
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԱնդամակցությունՌուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Զինաիդա Տակշեևան ծնվել է 1930 թվականի հուլիսի 5-ին Արխանգելսկի մարզի Խոլմոգորսկի շրջանի Եմեցկ գյուղում։ Եմեցկի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Արխանգելսկ քաղաքի բուժ-մանկաբարձական դպրոցում սովորել է բուժաշխատողի մասնագիտություն։ 1953 թվականինին, ուսումն ավարտելուց և մասնագիտություն ստանալուց հետո, մեկնել է Լենինգրադ և աշխատել բժշկական հաստատություններում։ Այնուհետև Պետերգոֆում ընդգրկվել է գրական միավորման կազմում։ 1957 թվականից նրա բանաստեղծական գործերը տպագրվել են «Новый мир» և «Север» ամսագրերում և «Литературная Россия» շաբաթաթերթերում։ 1978 թվականին ավարտել է իր բանաստեղծությունների հեղինակային ժողովածուն՝ «Դվինա, իմ Դվինա», որը լույս է տեսել միայն 1985 թվականին[2][3]։ 1990 թվականին Սանկտ Պետերբուրգում լույս է տեսել Տակշեևայի արձակի առաջին գիրքը՝ «Երկար-կարճ կյանքը», իսկ Փարիզում՝ «Беседа» հրատարակչությունում, նույն թվականին լույս է տեսել նրա երկրորդ արձակ գիրքը՝ «Երազներ սպիտակ գիշերներում։ 1991 թվականի նոյեմբերի 21-ին դարձել է Գրողների միության անդամ։ 1994 թվականի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում լույս է տեսել նրա «Բելամորյան պատումներ Զինաիդա Տակշեևայից» գիրքը։ 1995-2011 թվականներին հրատարակչական ծրագիրը օժանդակել է գրողին հրատարակել արձակի և հեքիաթների ևս մի քանի գրքեր[4][5]։ Բնակվել է Պետերգոֆում, գրել արձակ գործեր։ Մահացել է 2015 թվականի հունվարի 26-ին Պետերգոֆում։ Թաղված է իր հայրենի Եմեցկ գյուղում[6]։

Մատենագիտություն

խմբագրել
Գրքեր
  • Такшеева Зинаида «Долгая-короткая жизнь» (1990).
  • Такшеева Зинаида «Сны в белую ночь» (1990).
  • Такшеева Зинаида «Беломорские сказы от Зинаиды Такшеевой» (1994).
  • Такшеева Зинаида «Антиной из Петергофа» (1997).
  • Такшеева Зинаида «Сказов и сказок Беломорья» (1999).
  • Такшеева Зинаида сборник рассказов «Нечаянная встреча» (2001).
  • Такшеева Зинаида «Вопрос странника Йолу» (2002).
  • Такшеева Зинаида «Сказки Беломорья и Финского побережья» (2003).
  • Такшеева Зинаида сборник рассказов «Осенний дуэт» (2004).
  • Такшеева Зинаида сборник «Однажды в субботу» (2006).

Պարգևներ և մրցանակներ[7]

խմբագրել
  • Գոգոլի գրական մրցանակի դափնեկիր «Մի անգամ շաբաթ օրը» ժողովածուի համար, 2006։
  • Պ. Երշովի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր` «Բելամորի և Ֆինլանդական ափի հեքիաթներ» գրքի համար, 2006։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. «Зинаида Такшеева - биография, творчество, отзывы, лучшие книги». КнигоГид (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Такшеева Зинаида Васильевна | Дом писателей» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  4. «Такшеева Зинаида Васильевна». Книжная Лавка Писателей (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Холмогорская библиотека - Такшеева Зинаида Васильевна». holmzbs.moy.su. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Долгая короткая жизнь Зинаиды Такшеевой - Муниципальное образование поселок Стрельна». mo-strelna.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)
  7. «Такшеева Зинаида Васильевна | Емецк ONLINE». www.emezk.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել