Զենիթ (լուսանկարչական սարք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զենիթ (այլ կիրառումներ)

Զենիթ (ռուս.՝ Зени́т), ռուսական (նախկինում Խորհրդային Միություն) լուսանկարչական ապրանքանիշ, որն արտադրվում է Մոսկվային հարակից Կրասնոգորսկ քաղաքում գտնվող Կրասնոգորսկի գործարանում՝ սկսած 1952 թվականից, իսկ 1970-ականներց սկսած Բելառուսում գտնվող BeLOMO-ի (Բելարուսի օպտիկա-մեխանիկական ձեռնարկություն) կողմից։ Զենիթ ապրանքանիշը կապվում է 35մմ մեկտեղանոց ռեֆլեքսով տեսախցիկով լուսանկարչական սարքերի հետ։ Դրանցից են «Զորկին»` հեռաչափ տեսախցիկով, «Մոսկվան» և «Իսկրան»՝ միջին ֆորմատի ծալվող տեսախցիկով և «Հորիզոնը» պանարոմիկ (համատեսարանային) տեսախցիկով։ 1960-ական և 70-ական թվականներին Մաշրփրիբորինգթոն ընկերությունը զբաղվում էր դրանց արտահանմամբ շուրջ 74 երկրներ.[1]։ Անվանումը անգլերենում հաճախ գրվում է և արտասանվում է որպես Zenith, ինչպես անում է, օրինակ, Միացյալ Թագավորություններում Զենիթ ներմուծող Մեխանիկա-օպտիկական սարքավորումների (TOE) ՍՊԸ-ն (Լոնդոն)[2]։ Այնուամենայնիվ ՄՕՍ-ի 1963 թվականից տեսախցիկ ներմուծող կազմակերպությունները պահպանել են Zenit տարբերանշանը։ Իսկ ավելի վաղ Զորկիի հիման վրա պատրաստված մոդելները մինչ 1963 թվականը պիտակվում էին Zenith տեքստի ձեռագրային ոճով։

Zenit 12

Պատմություն

խմբագրել

Վաղ շրջան

խմբագրել
 
Zenit, first model, 1952
 
Zenit-S (Synchronized), 1955

Վերը նշված Զենիթ սարքի հիմքը հանդիսանում է «Զորկի» հեռաչափ տեսախցիկը (Լայկա տեսախցիկի հին մոդելներների պատճենումով)։ Զորկիի Մեկտեղանոց-ոսպնյակի ռեֆլեքսով տեսախցիկի փոխակերպումը առաջ բերեց հետևյալ պարզագույն փոփոխությունները․ հեռաչափ տուփը վերևից հեռացվելով՝ փոխարինվեց հարթ անփայլ ապակով էկրանի և պրիզմայի։ Ներքևում հայելի ավելացվեց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. MashPriborIntorg Export magazine from USSR Photo website
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.