Զեյթունլուկ, ձիթենիների անտառ Կիլիկիայում Ադանայի նահանգի Ջաբել-Բերքեթի գավառում, ծովեզրյա հարթավայրում։ Գրավում էր ընդարձակ տարածություն, որտեղ մինչև մեր ժամանակները նկատվում էին մեծ թվով գյուղերի և մի քանի քաղաքների ավերակներ։ Մի ժամանակ պատկանում էր Սսի կաթողիկոսական աթոռին։ Զեյթունլուկ նշանակում է ձիթապտղի տեղ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 289 — 992 էջ։