Զեմիրե
Զեմիրե, Տիգրան Չուխաջյանի օպերան։
Ժանր | féerie? |
---|---|
Կոմպոզիտոր | Տիգրան Չուխաճյան |
Գործողությունների քանակ | 4 |
Ստեղծման տարեթիվ | 1890 |
Առաջնախաղի տարեթիվ | ապրիլի 12, 1891 |
Ստեղծման պատմություն
խմբագրելՕպերան գրվել է 1890 թվականին[1]։ Նախնական անունն է՝ «Ebudia e Zemire»։ «Զեմիրե»-ն առաջին անգամ ամբողջությամբ ներկայացվել է 1891 թվականի ապրիլի 12-ին Կոստանդնուպոլսում գտնվող[2] ֆրանսիական «Concordia» թատրոնում[3]։
Սյուժե
խմբագրելԱմենակարող և մեծ կախարդ Էբուդիան այցելում է կասկադով թափվող շատրվանին, որպեսզի կենդանացնի նրա ջրերի հրաշալի սիրո էլիքսիրի հատկությունները։ Կախարդը վարպետորեն անում է իր հմայությունը և կորչում մութ գիշերում։ Կուժերով երիտասարդ աղջիկների խումբը գեղեցիկ շատրվանի ֆոնին երգում է գարնան և պայծառ կյանքի գովքը։ Զեմիրեն՝ Բենեզար ցեղի առաջնորդի դուստրը, մոր հետ մուրացկանի շորեր հագած գալիս է կախարդական շատրվանի մոտ, որտեղ տեսնում է արքայազն Էլսանտուրին․ այստեղ էլ նրանք սիրահարվում են։ Ապա հետևում է նրանց երկար բաժանումը, ինչից հետո նրանք վերջապես գտնում են իրար և ամուսնանում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Чухаджян Тигран Геворгович / Р. А. Атаян. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Donald Jay Grout, Hermine Weigel Williams A short history of opera. — 2003. — С. 529.
- ↑ «Dikran Tchouhadjian Zemire». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Zemire». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.