Զդենկա Վավրովա

չեխ աստղագետ

Զդենկա Վավրովա (չեխ.՝ Zdeňka Vávrová, 1945[1]), չեխ աստղագետ, աստերիդների և գիսաստղերի հայտնաբերող, աշխատել է Կլետի աստղադիտարանում։

Զդենկա Վավրովա
Zdeňka Vávrová
Ծնվել է1945[1]
Քաղաքացիություն Չեխիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Կլետի աստղադիտարան
Տիրապետում է լեզուներինչեխերեն

1978-ից 1991 թվականները հայտնաբերել է ընդհանուր առմամբ 115 աստերոիդ[2] և մեկ գիսաստղ։ Այդ մարմինը սկզբում համարվում էր աստերոիդ և չէր դրսևորում գիսաստղային պահվածք, և ստացել էր 1983 JG ժամանակավոր նշանակում։ Սակայն ավելի ուշ Չառլզ Կովալի կողմից կատարված լուսանկարները ցույց տվեցին, որ նրա շուրջ կա գազա-փոշային ամպ, և մարմինը գրանցվեց որպես 134P/Կովալի-Վավրովայի գիսաստղ։

Նրա պատվին է անվանվել (3364) Զդենկա աստերոիդը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.skaw.sk/lovec-komet-Zdenka-Vavrova.htm
  2. «Minor Planet Discoverers» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 13-ին.
  3. IAU. «3364 Զդենկա աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել