Զգայունակություն (ավտոմատ կառավարման տեսություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զգայունակություն (այլ կիրառումներ)

Զգայունակություն, ավտոմատ կառավարման տեսության մեջ, համակարգի պարամետրերի ազդեցության աստիճանը նրա կոորդինատների և ցուցիչների վրա։ Զգայունակության գնահատման ցուցիչը զգայունակության ֆունկցիան է։ Վերջինս համակարգի կոորդինատների կամ կառավարվող պրոցեսի որակական ցուցիչների մասնակի ածանցյալն է ըստ պարամետրի վարիացիայի։ Զգայունակության տեսության հիմնական խնդիրը համակարգի դինամիկայի վրա պարամետրերի փոփոխությունների և արտաքին պայմանների ազդեցությունների վերլուծությունը և համակարգի սինթեզն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 679