Զբաղվածությունը Հայաստանում

Զբաղվածությունը հանրապետությունում կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ (1995), ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով (1998), ՀՀ Աշխատանքային օրենսգրքով (2004), «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (2005), միջազգային պայմանագրերով և օրենսդրական այլ ակտերով։ ՀՀ անկախացումից հետո էականորեն փոխվել է զբաղվածության կառուցվածքը տնտեսության գլխավոր ճյուղերում, արդյունաբերության և շինարարության մեջ զբաղվածությունը Նվազել է շուրջ 2,5 անգամ 41,6 %-ից (1990) հասել է 15,4 %-ի (2005), հետագայում՝ 10,6 %-ի (2009)։ Զբաղվածների տեսակարար կշիռն աճել է գյուղատնտեսության (այդ թվում՝ անտառատնտեսության և ձկնաբուծության) մեջ՝ 17,7 %-ից (1990) հասնելով մինչև 46,2 %-ի (2005)։ Ըստ ԱՎՇ գնահատման՝ 2009 թվականին երկրում զբաղված է եղել 1,15 միլիոն մարդ (տնտեսապես ակտիվ բնակչության 81,3 %-ը)։ Զբաղվածների 96,6 %-ն ունեցել է մեկ աշխատանք, 3,4 %-ը՝ մեկից ավելի։ Աշխատատեղերի քանակը կամ ընդհանուր զբաղվածությունը գնահատվել է մոտ 1,19 միլիոն։ Մասնավոր կազմակերպություններն ապահովել են զբաղվածության 70,7 %-ը, պետական կազմակերպությունները՝ 25,7 %, մնացածը՝ ՏԻՄ-երը, ՀԿ-ները և մասնավոր գործատուները։ Վարձու աշխատողների աշխատատեղերը կազմել են զբաղվածության ավելի քան կեսը՝ 55,3 %, ինքնազբաղվածներինը՝ 26,3 %, ընտանիքի չվարձատրվող անդամները՝ 17,8 %, գործատուները՝ 0,4 %։ Աշխատատեղերի մեծամասնությունն ստեղծվել է ֆորմալ հատվածի կազմակերպություններում՝ 52,4 %, ոչ ֆորմալ (ստվերային) կազմակերպություններում՝ 37,8 %, տնային տնտեսություններում՝ 9,8 %։ 2009 թվականին զբաղվածության 52,1 %-ը (621.700 աշխատատեղ) գնահատվել է որպես ոչ ֆորմալ, որը կանանց շրջանում փոքր-ինչ ավելի է եղել, քան տղամարդկանցը՝ կազմելով համապատասխանաբար՝ 53,4 % և 51,0 %։ Ոչ ֆորմալ զբաղվածությունը գերակշռել է առավելապես գյուղ, բնակավայրերում և կազմել 82,1 %։ Քաղաքներում աշխատատեղերի միայն քառորդ մասն է եղել ոչ ֆորմալ (24,5 %)։ 2005-2009 թվականին գյուղատնտեսական ոլորտի զբաղվածությունը փոքր-ինչ նվազել է՝ կազմելով 45,2 %, շարունակ, նվազման միտում ունի նաև արդյունաբերության ոլորտի զբաղվածությունը՝ 10,6 %, իսկ ծառայությունների մատուցման ոլորտում նկատվում է զբաղվածության աճի միտում 39,3 % (2009)։ Զբաղված է 16-24 տարեկանների 10,47 %-ը, 25-34 տարեկանների՝ 20,03 %-ը, 35-54 տարեկանների՝ 49,36 %-ը, 55-64 տարեկանների՝ 14,27 %-ը, 65-ից բարձր տարիք ունեցողների՝ 5,86 %-ը (2008

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։