Զարդ՝ անվաձև սկավառակներով

Զարդ՝ անվաձև սկավառակներով, մ. թ. ա. 12-11-րդ դարերում Սևանի ավազանում հայտնաբերված զարդ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 20-237 համարի ներքո[1]։

Զարդ՝ անվաձև սկավառակներով
նյութբրոնզ
բարձրություն7
լայնություն9
խորություն0,7
ստեղծվել էմ. թ. ա. 12-11-րդ դարեր
կայք

Նկարագրություն

խմբագրել

Ճաղավոր անիվի պատկերով, աժուր սկավառակներից կազմված միաձույլ զարդեր են։ Սկավառակների զույգերը միացած են միջնաձողով՝ ներկայացնելով կառքի խիստ ոճավորված մոդել, որի թափքը, քաշանը և լուծը ընդհանրացված են։ Անկասկած, այս առարկաները պաշտամունքային բնույթի են և խորհրդանշում են երկնային կառքով Արեգակի անընդհատ շրջապտույտը։ Այդ է հաստատում նաև անիվներից մեկի վրա նստած թռչնի մինիատյուր ֆիգուրան, որը Արեգակի ավետաբերն էր և նրա ապոտրեոֆը։ Նման կառքերը հայտնի են Սյունիքի և Գեղամա լեռների ժայռապատկերներից[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Զարդ՝ անվաձև սկավառակներով - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.(չաշխատող հղում)
  2. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.

Աղբյուրներ

խմբագրել
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
 
GLAM